Apricot Capital հայկական առաջատար ներդրումային ընկերությունը մասնակցում է տարածաշրջանի ամենամեծ ամենամյա տեխնոլոգիական միջոցառմանը` DigiТec 2024-ին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ից 6-ը` Meridian Expo կենտրոնում (Ոսկերիչների 1):
Միջոցառման DigiTec Invest տարածքում գտնվող Apricot Capital-ի տաղավարը այցելուներին դիմավորելու է հավելվածի ցուցադրությամբ, վիճակախաղով, խաղերով և նվերներով: Մասնակիցները կարող են ստուգել իրենց ներդրումային գիտելիքները` մասնակցելով առցանց վիկտորինային և շահել մրցանակներ, ինչպես օրինակ` ֆինանսական պլանավորման նոթատետր կամ պայուսակ: Իսկ նրանք, ովքեր միջոցառման ընթացքում կբացեն դեմո հաշիվ և կկատարեն պահանջվող քայլերը, կմասնակցեն վիճակախաղի, որի արդյունքում 3 հաջողակ հաղթողներ կստանան նվեր «Հրաշալի յոթնյակ» ընկերություններից մեկի (Apple, Microsoft, Google-ի մայր ընկերություն Alphabet, Amazon.com, Nvidia, Meta կամ Tesla) բաժնետոմս:
Միջոցառման շրջանակում կազմակերպվող վիճակախաղի և խաղերի կանոնները հասանելի են ստորև՝
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Վիճակախաղի արդյունքում հաղթող է ճանաչվել մեկ մասնակից։