Apricot Capital-ի աջակցությամբ կայացավ տ.գ.դ պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողովը
Գիտաժողովը կազմակերպվեց Apricot Capital-ի աջակցությամբ, որի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն ընդգրկված էր մրցութային հանձնաժողովի կազմում։
Apricot Capital-ը միացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպված Ֆրանսիայի ազգային տոնի պաշտոնական միջոցառմանը՝ հանդես գալով որպես պլատինե հովանավոր։
Երևանի սրտում՝ Ֆրանսիայի դեսպանության այգում կայացած միջոցառումը համախմբել էր Հայաստանում դիվանագիտական, գործարար, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներին՝ նշելու Ֆրանսիայի ազգային տոնը և ամրապնդելու հայ–ֆրանսիական բարեկամական կապերը։
Կարևորելով մեր միջազգային գործընկերային հարաբերությունները և հանդես գալով որպես հարթակ այն ներդրողների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել Ֆրանսիայի ֆինանսական շուկաներ՝ Apricot Capital-ն ուրախությամբ միացավ այս նշանակալի միջոցառմանը՝ վերահաստատելով իր դիրքը որպես վստահելի գործընկեր միջազգային շուկաների հասանելիության ապահովման գործում։
Apricot Capital-ի անունից շնորհավորում ենք մեր ֆրանսիացի ընկերներին և գործընկերներին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։
Իսկ նրանց, ովքեր հետաքրքրված են ներդրումներով ֆրանսիական շուկայում, հրավիրում ենք ծանոթանալ մեր ծառայություններին մեր կայքում՝ https://apricotcapital.am կամ կապ հաստատել մեր մասնագետների հետ՝
Վերջին թարմացումը՝ 29.07.2025 15:00