Կայացավ «Doing Digital – Բացահայտելով թվային ապագան» ֆորումը
Apricot Capital-ը ֆորումի ներդրումային գործընկերն էր։
2024թ. հոկտեմբերի 4-6ը Apricot Capital (Էփրիքոթ Կապիտալ) առաջատար ներդրումային ընկերությունը մասնակցեց տարածաշրջանի ամենամյա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը` DigiTec 2024-ին:
Երեքօրյա միջոցառման ընթացքում Apricot Capital-ի տաղավարը այցելուներին հետաքրքեց ինտերակտիվ հավելվածի ցուցադրություններով, վիկտորինաներով, խաղերով և նվերներով: Այցելուները ստուգեցին իրենց գիտելիքները՝ մասնակցելով ներդրումների վերաբերյալ վիկտորինային և շահեցին մրցանակներ, ինչպես օրինակ` ֆինանսական պլանավորման նոթատետր կամ պայուսակ: Ավելին, նրանք, ովքեր բացեցին դեմո հաշիվներ այս օրերի ընթացքում և կատարեցին պահանջները, մասնակցեցին հատուկ վիճակախաղի, որտեղ երեք հաջողակ հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ նվեր «Հրաշալի Յոթնյակ» (Alphabet (Google), Amazon, Apple, Meta Platforms, Microsoft, NVIDIA, կամ Tesla) ընկերություններից մեկի բաժնետոմս։
DigiTec Expo 2024-ի շրջանակներում, Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը մասնակցեց «Թվային ներդրումների ապագան» խորագրով պանելային քննարկմանը։ Այլ առաջատար մասնագետների հետ միասին, պարոն Գևորգյանը կիսվեց իր մտքերով Հայաստանում և ամբողջ աշխարհում թվային ներդրումների զարգացող ոլորտի, ինչպես նաև դրանց ստեղծած հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ։
Apricot Capital-ը շարունակում է հանձնառու մնալ Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորմանը և ստեղծել հնարավորություններ հանրության համար՝ ֆինանսական շուկաների տված հնարավորություններից օգտնելու համար։
Վերջին թարմացումը՝ 15.10.2024 11:21