Զրույց Armenia TV-ի տաղավարում՝ Apricot Capital-ի նախաձեռնությամբ հայերեն թարգմանված «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի մասին
Apricot Capital-ի մարքեթինգի ղեկավար Լենա Գյուլխասյանը հյուրընկալվել էր Armenia TV-ի «Բարի Լույս» հաղորդման տաղավարում։
Հաղորդման ընթացքում նա ներկայացրել է, թե ինչու է Apricot Capital-ը նախաձեռնել և աջակցել Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելեր «Փողի հոգեբանությունը» գրքի հայերեն թարգմանությանը՝ ընդգծելով Հայաստանում ֆինանսական գրագիտության զարգացման կարևորությունը։
Նա նաև խոսել է պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորման ուղղությամբ Apricot Capital-ի ձեռնարկած նախաձեռնությունների մասին, որոնք միտված են հանրության մեջ ձևավորելու երկարաժամկետ մտածողություն և առողջ վերաբերմունք անձնական ֆինանսների նկատմամբ։
Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Apricot Capital-ն աջակցում է աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատության հայերեն թարգմանությանը։
Էփրիքոթ Կապիտալ (Apricot Capital) ներդրումային ընկերությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ստորագրեցին գործընկերության համաձայնագիր, որի հիման վրա կիրականացվեն մի շարք համագործակցային նախաձեռնություններ, այդ թվում՝ կրթաթոշակի ծրագիր և վարպետության դասեր։
Նախագծի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հիմնարար ուսումնական աշխատությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից, նպատակ ունի հայ երաժիշտներին և մանկավարժներին ապահովել համաշխարհային մակարդակի մասնագիտական գրականությամբ: