Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչո՞ւ են մարդիկ ներդրումներ կատարում | Պատճառ 1՝ գնաճ
«Բացեք բրոքերային հաշիվ և սկսեք ներդրումներ կատարել այսօր»: Նման արտահայտություն հաճախ կգտնեք մեր և այլ ներդրումային ընկերությունների գովազդներում: Եթե ներդրումների աշխարհում նորեկ եք, հնարավոր է հարց տաք՝ բայց ԻՆՉՈՒ՞ ընդհանրապես ներդրումներ կատարել: Այս շարքում կքննարկենք հիմնական պատճառները:
Պատճառ 1՝ գնաճ
Ունե՞ք զգացողություն, որ 5 տարի առաջ 1000 դրամով ավելին կարող էիք գնել, քան այսօր: Սա զգացողություն չէ, այլ գնաճի (ինֆլացիայի) հետևանքն է։
Այսօր 1000 դրամով կարելի է գնել 2-3 կգ ծիրան, բայց 5 տարի հետո նույն 1000 դրամով հնարավոր է ավելի քիչ ծիրան կարողանաք գնել, քանի որ գնաճի պատճառով Ձեր 1000 դրամը կարող է կորցնել իր գնողունակությունը։
Գծապատկերում ներկայացված է վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում գնաճը`
Երբ գումար եք խնայում և այն պահում կանխիկ կամ սովորական բանկային հաշվին, Ձեր գումարը փաստորեն ժամանակի ընթացքում կորցնում է իր գնողունակությունը:
Սրանից խուսափելու համար մարդիկ
ներդնում են փողը ներդրումային գործիքներում՝ հույս ունենալով, որ այն կպահպանի իր գնողունակությունը, ինչպես նաև ժամանակի ընթացքում կաճի: Ներդրումներն ունեն եկամտաբերության մեծ ներուժ, սակայն միևնույն ժամանակ ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր:
պահում են փողը խնայողական հաշիվներում: Վերջիններս ավելի ցածր ռիսկային են, սակայն ներդրումների հետ համեմատած ունեն ավելի ցածր եկամտաբերություն:
Նպատակն է այնպես անել, որ փողն աճի այնպիսի տեմպերով, որը գերազանցում կամ գոնե համընկնում է գնաճի հետ:
Ներդրումները բոլորի համար են
Ներդրումները միայն ֆինանսական փորձագետների համար չեն: Անկախ նրանից, թե դուք ակտիվ ներդրող եք, թրեյդեր կամ մարդ, ով պարզապես ձգտում է պահպանել իր փողի գնողունակությունը, շուկայում կգտնեք Ձեր նպատակներին համապատասխան ներդրումային գործիքներ։
Ակտիվ ներդրողներն ու թրեյդերները ժամանակ և գիտելիքներ ունեն շուկային հետևելու և առանձին բաժնետոմսեր ընտրելու համար: Հետազոտությունների և որոշումների կայացման գործում նրանք օգտվում են տարբեր գործիքներից, ինչպիսիքն են օրինակ մեր հավելվածում հասանելի գործիքները։ Նրանք կարող են դիմել նաև մարժայով առևտրի հնարավորությունից օգտվելու համար։
Ֆինանսների ոլորտում սահմանափակ ժամանակ և գիտելիք ունեցող մարդիկ կարող են ընտրել ներդրումային գործիքներ, որոնք առաջարկում են համեմատաբար ցածր ռիսկ և թույլ են տալիս պասիվ կերպով կառավարել փողը, ինչպիսիք են պարտատոմսերը (օրինակ՝ Հայաստանի պետական պարտատոմսերը*), ինդեքսային ֆոնդերը (ինչպես S&P 500*) և այն։
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նորեկ եք ներդրումային աշխարհում, Էփրիքոթ Կապիտալն առաջարկում է Ձեր կարիքներին համապատասխանող մի շարք ներդրումային հնարավորություններ:
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ ներդրումների մասին: Կարդացեք մեր «Հարց ու պատասխան» շարքի ու բառարանի այլ հոդվածները:
Արդեն հետաքրքրվա՞ծ եք ներդրումներ սկսելով: Բացեք անվճար բրոքերային հաշիվ Էփրիքոթում: Մենք առաջարկում ենք անվճար տարեկան սպասարկում, ցածր միջնորդավճարներ, նվազագույն գումարի պահանջի բացակայություն:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Ցանկացած ներդրում կապված է ռիսկի հետ։ Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ և կառավարել ներդրումների հետ կապված ռիսկերը։ Այս հոդվածում կքննարկենք ռիսկի կառավարման հիմնական մեթոդներն ու ռազմավարությունները, որոնք օգտագործում են ներդրողները՝ պոտենցիալ կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Այս անգամ կուսումնասիրենք, թե ինչպես կարող եք եկամուտ ստանալ Ձեր ներդրումներից։ Կա երկու տարածված եղանակ՝ շահաբաժին (դիվիդենդ) վճարող բաժնետոմսեր և արժեկտրոն (կուպոն) վճարող պարտատոմսեր։
Ի՞նչ է S&P 500-ը և ինչպե՞ս կարելի է դրանում ներդրումներ կատարել: Մեր հավելվածի միջոցով հաճախորդները ներդրումներ են կատարում ETF-ներում, որոնք հետևում են S&P 500-ին