Apricot Capital-ի աջակցությամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը թարգմանվել է հայերեն և անվճար տրամադրվել երաժշտական դպրոցներին
Նախագծի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հիմնարար ուսումնական աշխատությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից, նպատակ ունի հայ երաժիշտներին և մանկավարժներին ապահովել համաշխարհային մակարդակի մասնագիտական գրականությամբ: