Apricot Capital-ի նախաձեռնությամբ լույս տեսավ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի հայերեն թարգմանությունը
Apricot Capital-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ մերմայրենիովլույստեսավՄորգանՀաուզելի համաշխարհային բեսթսելլեր«Փողիհոգեբանությունը»։
«Փողի հոգեբանությունը» ընթերցողին տալիս է գործնական դասեր, որոնք կարող են օգնել կառուցել ավելի ապահով ֆինանսական ապագա։ Այն կհարստացնի ներդրումների ու անձնական ֆինանսերի թեմայով հայալեզու գրականությունը։
Գիրքը թարգմանվելէտասնյակլեզուներով։ Աշխարհում վաճառվել է 8 միլիոն օրինակ։
«Անձնական ֆինանսների ու ներդրումների կառավարման գործում հաջողելու համար մենք նախ պետք է զարգացնենք ճիշտ մտածելակերպ և փողի նկատմամբ ճիշտ վերաբերմունք։ Այդ պատճառով է, որ Apricot Capital-ը մեծ ջանքեր է գործադրում կրթական ծրագրերի միջոցով Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթ ձևավորելու ուղղությամբ, և Newmag-ի հետ համագործակցությամբ Մորգան Հաուսելի միջազգային բեսթսելլեր «Փողի հոգեբանությունը» հայերենով հասանելի դարձնելն այդ ջանքերի շրջանակում է։ Հաուսելի գիքը տեսական ֆինանսական գիրք չէ. այն մատչելի, պարզ լեզվով և իրական կյանքից պատմությունների միջոցով բացատրում է ֆինանսների և փողի հետ կապված կարևոր հասկացություններ, ինչպիսիք են բարդ տոկոսը, խնայելու սովորությունները և հարստության կուտակումը։ Սա երկարաժամկետ ներդրում է Apricot Capital-ի համար, և մենք վստահ ենք, որ այն դրական ազդեցություն կունենա ընթերցողների վրա՝ դրդելով վերջիններիս մտածել, թե ինչպե՞ս են նրանք կառավարում, խնայում և աճեցնում իրենց փողը, և, ինչու ոչ, նաև մոտիվացնել նրանց բացահայտել ներդրումների աշխարհը Apricot Capital-ի հետ», նշել է Apricot Capital-ի Գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։
Գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ 2025թ.-ի մայիսի 28-ին։ Միջոցառման շրջանակում կայացավ նաև ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ անձնական ֆինանսների և գրքի շուրջ պանելային քննարկում։ Շնորհանդեսի մասին ռեպորտաժին կարող եք ծանոթնալ ստորև՝
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ հայկական ներդրումային Էփրիքոթ Կապիտալ ընկերության հովանավորությամբ վերանորոգված լսարանի բացումը։
2024 թվականի նոյեմբերին Apricot Capital-ը գործընկեր համալսարանների հետ համատեղ վերջիններիս ուսանողների և անձնակազմի համար կազմակերպեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ վարպետության դասեր։