Կայացավ Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի միջազգային ConFEAS2023 համաժողովը
Կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը։ Համաժողովի կազմակերպիչը Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միությունն էր։ Համաժողովին մասնակցել է 30 երկրից շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 40 խոսնակ ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: ConFEAS միջազգային հեղինակավոր համաժողովը Երևանում անցկացվել է նոր ձևաչափով և անդրադարձել ոլորտի վերջին զարգացումներին, մարտահրավերներին ու ժամանակակից կապիտալի շուկայի հնարավորություններին:
Apricot Capital-ը համաժողովի գլխավոր ներդրումային գործընկերն էր։ Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը և «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի հիմնադիր Վարդան Ամարյանը:
Համաժողովի գլխավոր ներդրումային գործընկեր «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն, անդրադառնալով Հայաստանում իրենց գործունեությանը որպես ներդրումային և ֆինթեք ընկերություն, նշել է մի քանի մարտահրավերներ, որոնք փորձում են հաղթահարել էկոհամակարգի այլ դերակատարների ու կարգավորող մարմնի համատեղ ջանքերով: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ջանքերն՝ ուղղված ծրագրային նոր լուծումների ներդրմանը: Բացի այդ՝ որպես ընկերություն կարևորում ենք աշխատուժի զարգացումը՝ վերապատրաստման ծրագրերի միջոցով, և կարգավորող մարմնի հետ համագործակցում տեխնոլոգիական արագ զարգացումներին համահունչ քաղաքականության մշակման ուղղությամբ»,-ասել է Վաչիկ Գևորգյանը: Համաժողովի ընթացքում շեշտադրվել է էկոհամակարգի զարգացման գործում համատեղ ջանքերի ներդրումը, լավագույն փորձի փոխանակումն ու տարբեր դերակատարների կարողությունների զարգացումը:
Մեր գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը NEWS.am-ի հետ կիսվել է Apricot Capital-ի թիմի և գրասենյակի ընդլայնման, մեր միջոցով հասանելի ֆինանսական շուկաների թվի մեծացման և այլ նորություններում։ Դիտեք ամբողջական ռեպորտաժը` Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր
2025 թվականի նոյեմբերի 28-ին Apricot Capital-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացրեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ վարպետության դասը։ Միջոցառումը կազմակերպվել էր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) կրթական նախաձեռնությունների շրջանակում՝ նպատակ ունենալով երիտասարդության շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտությունը և խթանել պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորումը Հայաստանում։