Մեր մասին
Վաչիկ Գևորգյան
Գործադիր տնօրեն
Վաչիկ Գևորգյանը ծնվել է 1987թ., նա հանդիսանում է Էփրիքոթ կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության գործադիր տնօրենը, Բալչուգ Կապիտալ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալն ու Երևանյան գրասենյակի ղեկավարը: Նա նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դասախոս է։
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում` ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում մասնագիտացված երևանյան բանկում, որտեղ նա ֆինանսական վերլուծաբան էր:
- 2011 թվականին տեղափոխվել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ զբաղեցնելու Ֆինանսական համակարգի կայունության վարչության գիտաշխատողի պաշտոնը։
- 2013 թվականին միացել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիային որպես դեպոզիտարիայի սպասարկման վարչության պետ։
- 2018 թվականին տեղափոխվել է Արարատբանկ՝ զբաղեցնելու Ներդրումային Բանկի տնօրենի պաշտոնը։
- 2020թ.-ից պարոն Գևորգյանը միացավ Բալչուգ Կապիտալ թիմին։ Նա պատասխանատու է երևանյան գրասենյակի աշխատակիցներին հանրային ընկերությունների վերաբերյալ ֆինանսական տվյալների հավաքագրման, հաշվետվությունների պատրաստման և ներդրումային կոմիտե ներկայացնելու համար:
- Պարոն Գևորգյանը Էփրիքոթ կապիտալին միացել է 2022 թվականի հուլիսից։
Արամ Աբգարյան
Առևտրի ղեկավար
Արամ Աբգարյանը հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ-ի առևտրային գործառնությունների ղեկավարը։
- Պարոն Աբգարյանն ավարտել է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) տնտեսագիտական ֆակուլտետը։
- Ունի Ֆինանսական շուկաների դաշնային ծառայության 1.0 որակավորման վկայական։
- 2012–2015 թթ. աշխատել է Sberbank CIB-ի ներդրումային բանկային ծառայությունների բաժնում: Մինչ Sberbank CIB-ին միանալը աշխատել է KPMG-ի ռուսական գրասենյակում՝ ներդրումների և կապիտալի շուկաների դեպարտամենտի M&A բաժնում։
- 2015–2017 թթ. ղեկավարել է Europe Finance ներդրումային ընկերության խորհրդատվական պրակտիկան, որտեղ պատասխանատու է եղել հաճախորդների հետ փոխգործակցության, ենթակառուցվածքների կառուցման և գործարքներում աջակցության համար:
- 2017–2022 թթ․ եղել է Fourpicapital Multi-Family Office կառավարիչ-գործընկեր։
- Պարոն Աբգարյանը Էփրիքոթ Կապիտալ թիմին միացել է 2023 թվականի փետրվարից։
Հայկուհի Ավետիսյան
Հետգործառնական խմբի ղեկավար
Հայկուհի Ավետիսյանը Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության հետգործառնական խմբի ղեկավարն է:
- Հայկուհի Ավետիսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է, որտեղ ստացել է ֆինանսների մագիստրոսի կոչում և տնտեսագիտության ասպիրանտի որակավորում:
- Նրա մասնագիտական կարիերան սկսել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որպես բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս /2011-2014/։
- 2015 թվականին նա միացել է «Ռենեսա» ՓԲԸ-ին որպես կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար:
- 2022 թվականին նա տեղափոխվել է Բալչուգ Կապիտալ՝ որպես տվյալների վերլուծաբան։
- Հայկուհի Ավետիսյանը Էփրիքոթ Կապիտալ թիմին միացել է 2022 թվականի օգոստոսից։
Դավիթ Ղուկասյան
Բրոքերային խմբի ղեկավար
Դավիթ Ղուկասյանը ծնվել է 1997 թվականին, հանդիսանում է Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության բրոքերային խմբի ղեկավար։
- Պարոն Ղուկասյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ է, որտեղ ստացել է ֆինանսների մագիստրոսի կոչում:
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է «ՎՏԲ ԲԱՆԿ Հայաստան» ՓԲԸ-ում 2019 թվականին։
- 2021 թվականին որպես առևտրի բաժնի մասնագետ, միացել է Երևանում գործող «Ինքոր» ՓԲԸ ներդրումային ընկերությանը:
- Պարոն Ղուկասյանը Էփրիքոթ Կապիտալին միացել է 2022 թվականի օգոստոսից՝ որպես պորտֆելի կառավարիչ, իսկ 2023 թվականի հունիսին դարձել է Էփրիքոթ Կապիտալի բրոքերային խմբի ղեկավար։
Մերի Թովմասյան
Գլխավոր իրավախորհրդատու
Մերի Թովմասյանը Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ ներդրումային ընկերության գլխավոր իրավախորհրդատուն է։
- Մերի Թովմասյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, որտեղ ստացել է իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Նա նաև ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը` (Բերքլի, Իրավագիտության դպրոց՝ բիզնես իրավունքի մասնագիտացում) ստանալով մագիստրոսի կոչում։
- Նրա մասնագիտական կարիերան սկսվել է «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունում՝ Երևանում գործող իրավաբանական ընկերությունում, որը մասնագիտացած է ինչպես դատավարական, այնպես էլ ներկայացուցչական և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների մատուցմամբ։
- 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը Մերի Թովմասյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում՝ որպես արդարադատության նախարարի օգնական։
- 2019 թվականի սեպտեմբերին նա կրկին միացավ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությանը։ 2022 թվականի հոկտեմբերին նա ստացել է ընկերության ավագ մասնագետի կոչում։
- Մերի Թովմասյանը Էփրիքոթ Կապիտալին միացել է 2023 թվականի մարտից։