fbpx

Կարիերա

Միացի՛ր մեր թիմին:

Բարի գալուստ Apricot Capital ՓԲԸ-ի կարիերայի հնարավորությունների բաժին: Մենք դինամիկ և նորարար ընկերություն ենք ներդրումների ոլորտում և միշտ փնտրում ենք տաղանդավոր անհատների, ովքեր կիսում են մեր հետաքրքրությունը ֆինանսների և ներդրումների նկատմամբ: Միացե՛ք մեզ՝ ձևավորելու ներդրումների ապագան և ուսումնասիրելու ձեր կարիերայի հնարավորությունները:

Ինչու՞ Apricot Capital։

Մենք հավատում ենք աճի, սովորելու և համագործակցության մշակույթի զարգացմանը: Միանալով մեզ՝ դուք դառնում եք մեր թիմի մի մասը, որը միտված է ներդրումային աշխարհի վրա դրական ազդեցություն ունենալուն:

Կյանքը Apricot Capital-ում։

Apricot-ում մենք պարզապես գործընկերներ չենք. մենք մի միասնական թիմ ենք, որը միտված է անել առավելագույնը ընկերության զարգացման համար: Մեզ մոտ առկա է․

  • Թիմային համագործակցություն. մենք ստեղծում ենք համագործակցային միջավայր, որտեղ խրախուսվում է թիմային աշխատանքը:
  • Մասնագիտական զարգացում. մենք խրախուսում ենք ձեր մասնագիտական աճը՝ շարունակական վերապատրաստման և զարգացման ծրագրերի միջոցով:
  • Սոցիալական պատասխանատվություն. մենք ակտիվորեն մասնակցում ենք բարեգործական նախաձեռնություններին:

 

 

Ինչպես դիմել.

Պատրա՞ստ եք կատարել ձեր կարիերայի հաջորդ քայլը: Apricot Capital-ում աշխատանքի դիմելու համար խնդրում ենք հետևել ստորև քայլերին.

  1. Հետևեք մեր կողմից հրապարակվող թափուր հաստիքներին. ուսումնասիրեք մեր ընթացիկ աշխատատեղերը և ընտրեք այն պաշտոնը, որը համապատասխանում է ձեր հմտություններին և հետաքրքրություններին (մեր սոցիալական լրատվամիջոցներում՝ Facebook, Linkedin):
  2. Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը hr@apricotcapital.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքը, որի համար դիմում եք:
  3. Մասնակցեք հարցազրույցին. եթե ձեր որակավորումները համընկնում են հաստիքի հետ, հաջորդ քայլով կարող եք մասնակցել ընկերության կողմից անցակցվող հարցազրույցին։
  4. Բարի գալուստ Apricot Capital. Շնորհավորում ենք: Եթե ընտրվել եք, ապա կդառնաք մեր թիմի մի մասը, որը միտված է ներդրումների աշխարհում փոփոխություն մտցնելուն:

 

Կոնտակտային տվյալներ․

Եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կապված դիմումի գործընթացի հետ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ ուղարկելով նամակ hr@apricotcapital.am էլ․ հասցեին կամ զանգահարելով  +374 (60) 70-71-11 

 

Վերջին թարմացումը՝ 03.10.2023 13:24