fbpx

Հաճախորդի իրավունքներ

«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ –ի յուրաքանչյուր հաճախորդ իրավունք ունի իր սպասարկման հետ կապված դժգոհություններ ունենալու դեպքում ներկայացնել Բողոք Ընկերությանը։ Բողոքների ներկայացման և քննարկման կարգն ու ժամկետները սահմանված են ընկերության՝ Հաճախորդների Բողոքների քննության Ընթացակարգում:

Հաճախորդն իր Բողոքը պետք է ներկայացնի գրավոր` առձեռն հանձնելով կամ փոստով ուղարկելով «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի` ՀՀ, ք․ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 1-ին հարկ  հասցեում գտնվող գրասենյակ, կամ ուղարկել էլեկտրոնային փոստով` info@apricotcapital.am հասցեով: Ֆիզիկական անձ Հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Ընկերության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարար.

Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ

Հեռախոս` +374 (60) 70-11-11

Ֆաքս` +374 (10) 58-24-21

Էլ. փոստ`: info@fsm.am

Կայք՝: www.fsm.am

Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00, բացի հանգստյան և տոն օրերից: Ընդմիջման ժամն է` 13:00 – 14:00

«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:

Բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդները կարող են զանգահարել +374 60 707111 հեռախոսահամարով:

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:

Վճարումը` անվճար: Ժամկետը` գրավոր դիմումը ստանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ եթե տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ չի սահմանված. Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` ընկերության գրասենյակում, էլեկտրոնային փոստով` info@apricotcapital.am հասցեով, կամ փոստով` ՀՀ, ք. Երևան, 0010, Վ․ Սարգսյան 10 շենք, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոն, 1-ին հարկ, 110 տարածք:

Բողոք ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից՝

· Ի՞նչ անել, եթե ունեք բողոք

· Հաճախորդի բողոքի ներկայացման հայտ-դիմում

Վերջին թարմացումը՝ 11.04.2024 15:42