Մեր մասին
Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ-ն Հայաստանում 2022 թվականին գրանցված և լիցենզավորված (լիցենզիայի համարը՝ № 0022) ներդրումային ընկերություն է, որը մատուցում է բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման և խորհրդատվական ծառայություններ։
Էփրիքոթ Կապիտալը ներդրումային և խորհրդատվական ծառայություններ է մատուցում կառավարման և թափանցիկության ամենաբարձր չափանիշներով, որոնք հիմնված են հաճախորդակենտրոն մոտեցման վրա։
Մեր թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ և փորձ ունեցող լավագույն մասնագետներից։ Մեր անհատ և ինստիտուցիոնալ հաճախորդներին տրամադրում ենք ծառայությունների լայն շրջանակ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան կապիտալի շուկաներում։
Էփրիքոթ Կապիտալը Հայաստանի ֆոնդային բորսայի և Արժեթղթերի հաշվարկային միասնական համակարգի լիարժեք անդամ է (ունի Հաշվի օպերատորի կարգավիճակ):
Էփրիքոթ Կապիտալը անդամակցում է նաև «Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա» ՀԿ-ին։