Կայացավ Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի միջազգային ConFEAS2023 համաժողովը
Կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը։ Համաժողովի կազմակերպիչը Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միությունն էր։ Համաժողովին մասնակցել է 30 երկրից շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 40 խոսնակ ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: ConFEAS միջազգային հեղինակավոր համաժողովը Երևանում անցկացվել է նոր ձևաչափով և անդրադարձել ոլորտի վերջին զարգացումներին, մարտահրավերներին ու ժամանակակից կապիտալի շուկայի հնարավորություններին:
Apricot Capital-ը համաժողովի գլխավոր ներդրումային գործընկերն էր։ Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը և «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի հիմնադիր Վարդան Ամարյանը:
Համաժողովի գլխավոր ներդրումային գործընկեր «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն, անդրադառնալով Հայաստանում իրենց գործունեությանը որպես ներդրումային և ֆինթեք ընկերություն, նշել է մի քանի մարտահրավերներ, որոնք փորձում են հաղթահարել էկոհամակարգի այլ դերակատարների ու կարգավորող մարմնի համատեղ ջանքերով: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ջանքերն՝ ուղղված ծրագրային նոր լուծումների ներդրմանը: Բացի այդ՝ որպես ընկերություն կարևորում ենք աշխատուժի զարգացումը՝ վերապատրաստման ծրագրերի միջոցով, և կարգավորող մարմնի հետ համագործակցում տեխնոլոգիական արագ զարգացումներին համահունչ քաղաքականության մշակման ուղղությամբ»,-ասել է Վաչիկ Գևորգյանը: Համաժողովի ընթացքում շեշտադրվել է էկոհամակարգի զարգացման գործում համատեղ ջանքերի ներդրումը, լավագույն փորձի փոխանակումն ու տարբեր դերակատարների կարողությունների զարգացումը:
Ամեն հինգշաբթի «Ներդրողի բրիֆ»-ը կհրապարակվի NEWS.am կայքում և YouTube-յան ալիքում՝ ներկայացնելով համաշխարհային ֆինանսական շուկաների շաբաթական նորությունները։
«Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ն 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված ֆայում։ Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն էին ստացել Apricot Capital հավելվածում ունենալ Demo օգտահաշիվ եւ վիտուալ գումար՝ սեփական փորձով ներդրումներ կատարելու, արժեթղթեր ձեռք բերելու շուկայի նորություններին ծանոթանալու համար։