Բացե՛ք բրոքերային հաշիվ Apricot Capital-ում և կատարե՛ք Ձեր առաջին քայլերը արժեթղթերի շուկայում՝ առանց հավելյալ ծախսերի։
Մեր Apricot Capital: Trade & Invest առևտրային նոր հարթակի գործարկման կապակցությամբ իրականացնում ենք հատուկ խրախուսական արշավ նոր հաճախորդների համար։ Արշավի շրջանակում կարող եք մեր հավելվածով գնել և վաճառել բաժնետոմսեր ու ETF-ներ ԱՄՆ շուկայում՝ առանց միջնորդավճարների։
Արշավի մանրամասները
- Ե՞րբ | 2026 թվականի փետրվարի 03-ից մայիսի 01-ը ներառյալ։
- Ո՞վ կարող է օգտվել | ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր նշված ժամանակահատվածում կդառնան «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի նոր հաճախորդ (նախկինում չեն հանդիսացել հաճախորդ)։
- Ի՞նչ է ստանում հաճախորդը | ԱՄՆ շուկայից նոր հավելվածով իրականացված առուվաճառքի գործարքների համար միջնորդավճար չի գանձվի։
- Ավտոմատ մասնակցություն | Հաճախորդից լրացուցիչ գործողություն չի պահանջվում. արտոնությունն ակտիվանում է հաշիվը բացելու պահից։
- Ծավալային սահմանափակում | Այն դեպքում, եթե գնված և վաճառված արժեթղթերի հանրագումարային քանակը գերազանցի տասը հազար հատը, գերազանցող մասի համար կկիրառվի սակագին՝ 0,015$-ին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր արժեթղթի համար։
- Գանձման կարգը | Հաշվարկված գումարը կգանձվի տվյալ ամսվա ավարտին։
Արշավի ամփոփաթերթին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ինչպե՞ս օգտվել հնարավորությունից
1/ Բացե՛ք բրոքերային հաշիվ մեր կայքի միջոցով
2/ Ներբեռնե՛ք հավելվածը
3/ Կատարե՛ք գործարքներ ԱՄՆ շուկայում և օգտվեք 0% միջնորդավճարից
Ինչո՞ւ ընտրել Apricot Capital-ը
Մենք ապահովում ենք ժամանակակից լուծումներ և հասանելիություն աշխարհի առաջատար ֆինանսական շուկաներին։ Մենք առաջարկում ենք մրցակցային սակագներ, հաշվի անվճար բացում և տարեկան սպասարկում՝ առանց նվազագույն գումարի պահանջի։
Մեզ մոտ հասանելի է նաև արտարժույթի անկանխիկ փոխանակում՝ հարմար փոխարժեքով և առանց միջնորդավճարների, ինչպես նաև անվճար կրթական նյութեր սկսնակ ներդրողների համար Apricot Academy հարթակում։
Apricot Capital-ը լիցենզավորված և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ onboarding@apricotcapital.am էլ. փոստով կամ +374 (93) 17-01-72 հեռախոսահամարով։
Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր։