Apricot Capital-ը ԶԼՄ-երի համար անցկացրել է «Ներդրումներ. Ինչ, որտեղ, երբ եւ ինչպես» դասընթաց
Apricot Capital-ը ֆինանսական գրագիտության բարձրացման եւ Հայաստանում ներդրումային մշակույթի զարգացմանն ուղղված դասընթաց էր կազմակերպել՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում։ Բայց այս պրակտիկան Հայաստանում դեռեւս այնքան էլ զարգացած չէ, պատճառը, հիմնականում, թերի իրազեկված լինելն է։
Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանի խոսքով՝ իրազեկվածության բարձրացման գործում շատ կարեւոր է նաեւ ԶԼՄ-ների, մեդիայի աշխատանքն ու ներգրավվածությունը.
«Apricot Capital-ի նպատակներից մեկն է տարածել ու հասանելի դարձնել ներդրումային գործիքներն ու ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ինքնուրույն կատարել ներդրումներ եւ արդյունավետ կառավարել իրենց խնայողությունները։ Եվ իրազեկվածության համատեքստում շատ կարեւոր է ԶԼՄ-երի դերը։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք նախաձեռնել այս դասընթացը, կիսվել հետաքրքիր տեղեկատվությամբ ու, իհարկե, լսել նաեւ լրագրողների կարծիքը՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել միասին, ինչպես կարող ենք համագործակցել վերը նշված նպատակներին հասնելու համար»։
Վաչիկ Գեւորգյանը խոսեց, թե ինչ դիրքում է Հայաստանը ներդրումային քարտեզում, պատմեց առաջատար ներդրումային շուկաների, երկրների եւ ընկերությունների մասին, կիսվեց՝ ինչ միտումներ կան դաշտում եւ անդրադարձավ վերջին շրջանում մեծապես քննարկվող ֆինթեքի ոլորտին, թվային փոխակերպման միտումներին եւ դրանց ազդեցությանը ներդրումներին վրա։
Apricot Capital ընկերության հաշվի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ տարածված միֆեր կան ներդրումների վերաբերյալ, ինչ ռիսկեր ու հնարավորություններ, եւ թե ինչպես արդյունավետ կառավարել սեփական միջոցներն ու կատարել գրագետ ներդրումներ։
Apricot Capital-ի պրոդուկտի ղեկավար Ռուզաննա Կիրակոսյանը հանգամանալից պատմեց, թե ինչ է Apricot Capital բջջային հավելվածը, ինչպես է աշխատում եւ ինչպես օգտվել դրանից, ինչպես նաեւ խոսեց մեծ տարածում ունեցող մարժային առեւտրի մասին։ Նա նաեւ անդրադարձավ մեր օրերում կարեւոր թեմաներից մեդիագրագիտությանը, եւ նշեց, թե ինչ աղբյուրներից կարելի է օգտվել ֆինանսական ոլորտի մասին հավաստի տեղեկություն ստանալու համար։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն էին ստացել Apricot Capital հավելվածում ունենալ Demo օգտահաշիվ եւ վիրտուալ գումար՝ սեփական փորձով ներդրումներ կատարելու, արժեթղթեր ձեռք բերելու, շուկայի նորություններին ծանոթանալու համար։
Լրագրողները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը ներդրումային ոլորտի մասին, քննարկեցին, թե ինչպես կարելի է բարձրացնել իրազեկվածությունն ու ինչը կարող է նպաստել, որ մեդիա հանրույթն ավելի հետաքրքրված լինի դաշտում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ։ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը նաեւ նշեց, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու եւ ներգրավելու են ավելի մեծ լսարաններ ու մասնագետներ՝ ոլորտի մասին ավելի հաճախ խոսելու եւ միջազգային միտումների զարգացմանը համընթաց քայլելու համար։
Դասընթացի ավարտին ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցեցին փոքրիկ քուիզի՝ ստուգելու ստացած գիտելիքներն ու ստացան անակնկալ նվերներ։
«Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ն 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված ֆայում։ Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ։
Apricot Capital-ը մեծ կարևորություն է տալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերին: Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա՝ մարտի 21-ի կապակցությամբ, մերթիմը միավորվեց՝ կազմակերպելով ողջ ընկերության մասշտաբով դրամահավաք, որի նպատակն էր աջակցել «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ին։ «Արև-երեխաներ» ՀԿ-ն անխոնջ աշխատում է Հայաստանում Դաունի համախտանիշ ունեցողերեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար: Apricot Capital-ը կրկնապատկեց աշխատակիցների կողմից […]