2025 թվականի ապրիլի 3-ին Apricot Capital-ը մասնակցեց Երևանում կայացած Doing Digital Forum 2025-ին: Միջոցառման առաջին տարուց ի վեր Apricot Capital-ն եղել է Ֆորումի ներդրումային գործընկերը։ Այս տարի միացանք միջազգային և տեղական փորձագետներին՝ ուսումնասիրելու «Ապագայի փողը» թեման, որի շուրջ ձևավորվեցին ֆինանսների և տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ հետաքրքիր քննարկումներ:
Միջոցառմանը հանդես եկանք նաև տաղավարով, որն արտացոլում էր խելացի ներդրումների անսահման հնարավորությունները: Տաղավարի նպատակն էր ստեղծել մասնակիցների հետ ներդրումների թեմայով շփվելու և կրթելու համար հարմար միջավայր։ Մեր թիմը պատասխանեց մասնակիցների հարցերին, կիսվեց օգտակար տեղեկատվությամբ և տրամադրեց անվճար կրթական նյութեր՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ավելի լավ հասկանալ ֆինանսական շուկաներն ու ներդրումային հնարավորությունները:
Ֆորումի գլխավոր դահլիճում Հայաստանում, Դուբայում և Հոնկոնգում մեր առաջատար ներդրումային ընկերությունների էկոհամակարգի մաս կազմող Apricot Capital DIFC Limited-ի ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը հանդես եկավ պանելային քննարկման շրջանակում, որի ընթացքում քննարկվեց տեխնոլոգիաների տնտեսական ազդեցությունը։ Հիմնվելով Հայաստանում, Կանադայում և ԱՄԷ-ում ձեռք բերած իր մեծ փորձի վրա՝ Օֆելյան կիսվեց ռիսկերի կառավարման և նորարարության հավասարակշռման լավագույն փորձով:
Doing Digital Forum 2025-ը լավ հարթակ էր մտքերով փոխանակվելու համար: Apricot Capital-ը շարունակում է հանձնառու մնալ նման միջոցառումների, մեր Էփրիքոթ Ակադեմիայի և այլ նախաձեռնությունների միջոցով ֆինանսական նորարարության խթանմանը և կրթության զարգացմանը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր։