Apricot Capital-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում անցկացրեց ներդրումների թեմայով վարպետության դաս

2025 թվականի նոյեմբերի 28-ին Apricot Capital-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացրեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ վարպետության դասը։ Միջոցառումը կազմակերպվել էր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) կրթական նախաձեռնությունների շրջանակում՝ նպատակ ունենալով երիտասարդության շրջանում բարձրացնել ֆինանսական գրագիտությունը և խթանել պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորումը Հայաստանում։

Վարպետության դասն անցկացրեց Apricot Capital-ի Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ներդրումների աշխարհը՝ անդրադառնալով ներդրումային գործիքների հիմնական տեսակներին, դրանց առանձնահատկություններին, ռիսկերին, ինչպես նաև անձնական ֆինանսների կառավարման կարևոր սկզբունքներին։

ՀՖՀՀ-ի ուսանողներն ու աշխատակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաների ներդրումային միտումները, հասկանալու ներդրումային ռազմավարությունների կիրառման նրբությունները և ընդլայնելու իրենց գիտելիքները ֆինանսական կայունության ու խնայողությունների արդյունավետ կառավարման վերաբերյալ։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՖՀՀ-ին՝ միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ մասնակցության և բովանդակալից քննարկումների համար։

Վերջին թարմացումը՝ 28.11.2025 17:26