Apricot Capital: Trade & Invest առևտրային հարթակ

Apricot Capital: Trade & Invest առևտրային հարթակը նորարարական լուծում է, որը ներառում է ինչպես iOS և Android համակարգերի համար նախատեսված բջջային հավելված, այնպես էլ վեբ տարբերակ: Հարթակի միջոցով մեր հաճախորդները կարող են գնել և վաճառել բաժնետոմսեր և ETF-ներ: Հարթակը ներդրումներ կատարելու գործընթացը դարձնում է առավել դյուրին, պարզ ու հարմարավետ:

Այն ունի ժամանակակից ինտերֆեյս և գործիքակազմ, որի շնորհիվ ներդրողները կարող են իրական ժամանակի ռեժիմով ներդրումներ կատարել ԱՄՆ շուկայում՝ սկսած յուրաքանչյուր արժեթղթի համար ընդամենը $0.015 միջնորդավճարից*:

Ե՛վ սկսնակ, և՛ պրոֆեսիոնալ ներդրողները հարթակում կգտնեն իրենց պահանջներին համապատասխանող անհրաժեշտ գործիքներն ու հնարավորությունները: 

Հարթակի առավելություններից են՝

  • Իրական ժամանակի ռեժիմով տվյալներ,
  • Պորտֆելի ինտուիտիվ կառավարում,
  • Ճկուն գործիքակազմ,
  • Անհատականացված դիտացանկեր,

Բջջային հավելվածը կարելի է ներբեռնել

Հավելվածի վիդեո ուղեցույցը հասանելի է մեր YouTube-յան ալիքում:

Անվտանգության հիշեցում.

Հիշեցնում ենք, որ ոչ մի դեպքում չի՛ կարելի երրորդ անձանց հայտնել համակարգի մուտքային տվյալները: 

 

*ՀՀ ռեզիդենտների դեպքում: Սակագների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարելի է այցելել Apricot Capital-ի կայքի «Սակագներ» բաժինը:

Apricot Capital -ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր։

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում Apricot Capital-ի հետ կարելի է կապ հաստատել ընկերության կայքում նշված հաղորդակցության պաշտոնական ուղիներով։ Հարցերի դեպքում դիմեք մեր թիմին: Մենք այստեղ ենք՝ օգնելու ձեզ հասնել ձեր ֆինանսական նպատակներին:

info@apricotcapital.am

+374 (60) 70-71-11

Ստորև կարող եք ծանոթանալ հավելվածի օգտագործման ուղեցույցին

Վերջին թարմացումը՝ 27.01.2026 18:10