Apricot Capital-ը մասնակցեց Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովին
Apricot Capital-ը մասնակցեց 2025 թվականի օգոստոսի 22-ին Երևանում կայացած «Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովին», որը կազմակերպել էր Կիլիկիա հայկական բիզնես ակումբը։
Apricot Capital լիցենզավորված ներդրումային ընկերությունը պաշտոնապես գործարկել է իր նոր՝ Apricot Capital: Trade & Invest առևտրային հարթակը: Այս նորարարական լուծումը, որը ներառում է ինչպես iOS և Android համակարգերի համար նախատեսված բջջային հավելված, այնպես էլ վեբ տարբերակ, ներդրումներ կատարելու գործընթացը դարձնում է առավել դյուրին, պարզ ու հարմարավետ:
Հարթակն ունի ժամանակակից ինտերֆեյս և գործիքակազմ, որի շնորհիվ ներդրողները կարող են իրական ժամանակի ռեժիմով ներդրումներ կատարել ԱՄՆ շուկայում՝ սկսած յուրաքանչյուր արժեթղթի համար ընդամենը $0.015 միջնորդավճարից*:
Ե՛վ սկսնակ, և՛ պրոֆեսիոնալ ներդրողները հարթակում կգտնեն իրենց պահանջներին համապատասխանող անհրաժեշտ գործիքներն ու հնարավորությունները:
«Մեր ընկերությունը միշտ ձգտում է լինել նորարարության առաջնագծում, և այս նոր հարթակի գործարկումը մեր հանձնառության տրամաբանական շարունակությունն է: Մենք առաջիններից էինք, որ ներդրեցինք հաշվի առցանց բացման հնարավորությունը, հանեցինք մինիմալ դեպոզիտի պահանջը, իսկ այժմ տրամադրում ենք էլ ավելի հագեցած թվային գործիքակազմ: Մենք հանդես ենք գալիս որպես հուսալի կամուրջ մեր հաճախորդների և ֆինանսական շուկաների միջև՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում և տեխնոլոգիական առաջատար լուծումներ»,- նշել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը:
Հիշեցնում ենք, որ ոչ մի դեպքում չի՛ կարելի երրորդ անձանց հայտնել համակարգի մուտքային տվյալները: Հարցերի դեպքում Apricot Capital-ի հետ կարելի է կապ հաստատել ընկերության կայքում նշված հաղորդակցության պաշտոնական ուղիներով։
*ՀՀ ռեզիդենտների դեպքում: Սակագների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարելի է այցելել Apricot Capital-ի կայքի «Սակագներ» բաժինը:
Apricot Capital -ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր։
Վերջին թարմացումը՝ 03.02.2026 10:11