Կայացավ Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի միջազգային ConFEAS2023 համաժողովը
Apricot Capital-ը ConFEAS 2023 համաժողովի գլխավոր ներդրումային գործընկերն էր։
Էփրիքոթ Կապիտալ (Apricot Capital) ներդրումային ընկերությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ստորագրեցին գործընկերության համաձայնագիր, որի հիման վրա կիրականացվեն մի շարք համագործակցային նախաձեռնություններ, այդ թվում՝ կրթաթոշակի ծրագիր և վարպետության դասեր։
«Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը», – ասել է Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը: «Կրթությունը մեր ԿՍՊ ռազմավարության հիմնական բաղադրիչներից է. մեր թիմի անդամները դասախոսում են տարբեր բուհերում, ստեղծել ենք լայն հանրության համար ներդրումների վերաբերյալ կրթական բովանդակություն տրամադրող Էփրիքոթ Ակադեմիա նախաձեռնությունը, ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի առաջատար բուհերի հետ: Ֆրանսիական համալսարանի հետ այս նոր համագործակցությունը մեր այս ջանքերի տրամաբանական շարունակությունն է, և շատ ուրախ ենք համագործակցել այս հեղինակավոր միջպետական բուհի հետ»:
Համաձայնագրի հիման վրա կյանքի կկոչվի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին աջակցող «Էփրիքոթ գերազանցության կրթաթոշակ» ծրագիրը, ընկերության առաջատար փորձագետները վարպետության դասեր և սեմինարներ կանցկացնեն ուսնաողների համար, իսկ վերջիններիս հնարավորություն կունենան ուսումնական պրակտիկա անցնել Էփրիքոթ Կապիտալում՝ գործնական փորձ ձեռք բերելով և աշխատելով ներդրումային ոլորտում փորձառու մասնագետների կողքին:
«ՀՖՀՀ-ն վստահ է, որ ձեռնարկությունների հետ համագործակցությունը հարստացնում է ուսանողների փորձառությունը: Apricot Capital-ի հետ համագործակցությունն այս առումով ընձեռում է ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ ցանցային հնարավորություններ: Ուսանողները ներգրավվում են մասնագիտական միջավայրում՝ առնչվելով ֆինանսական հատվածի փորձագետների հետ, և յուրացնում ոլորտի միտումներն ու մեթոդները: Այս անմիջական ներգրավվածությունը ընդլայնում է նրանց մտահորիզոնը, զարգացնում նրանց գործնական հմտությունները և նախապատրաստում նրանց մասնագիտական աշխարհին՝ բացահայտելով նրանց համար իրական գործարար ոլորտը», – նշել է ՀՖՀՀ Ռեկտոր տիկին Սալվա Նակուզին:
Կողմերը վերահաստատեցին իրենց համոզմունքն առ այն, որ մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը կարևոր է բարձր որակավորում ունեցող և նորարար երիտասարդ մասնագետների ձևավորման գործում, որին էլ իր հետրթին կնպաստի Հայաստանի ապագա աճին և հաջողությանը:
Էփրիքոթ Կապիտալի մասին
Էփրիքոթ Կապիտալը հայկական առաջատար ներդրումային ընկերություն է, որն առաջարկում է ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Էփրիքոթի հարմար բջջային հավելվածի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն ցածր միջնորդավճարներով օգտվել համաշխարհային ֆինանսական շուկաների ներդրումային հնարավորություններից, այդ թվում՝ ներդրումներ կատարել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում, ETF-ներում, ՀՀ պետական պարտատոմսերումև այլ գործիքներում:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Հայաստանի Ֆրանսիական համալսարանի մասին
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2100 ուսանող և շուրջ 2900 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2022թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 1%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:
Վերջին թարմացումը՝ 24.05.2024 23:18