
Էփրիքոթ Կապիտալը նշում է իր գործունեության մեկ տարին
Այսօր լրացավ Էփրիքոթ Կապիտալի գործունեության մեկ տարին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և հաճախորդներին մեր կողքին լինելու համար։
2025 թվականի մարտի 21-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) կազմակերպեց «Հաջողակ կարիերայի բանաձևը» պանելային քննարկումը, որը համախմբեց ոլորտի առաջատար մասնագետներին՝ կարիերայի զարգացման և հաջողության ռազմավարությունների վերաբերյալ իրենց փորձով կիսվելու նպատակով։ Բանախոսների շարքում էր Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, ով մասնակցեց «Աշխատել պետական ոլորտում, թե՞ մասնավոր» թեմայով քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ոլորտների առավելություններին ու մարտահրավերներին՝ օգնելով մասնակիցներին հասկանալ, թե որ միջավայրն է առավել համահունչ իրենց հմտություններին, ձգտումներին և մասնագիտական նպատակներին։ Բանախոսները ներկայացրեցին պետական և մասնավոր հատվածների կայունության, աճի հնարավորությունների և ոլորտային դինամիկայի վերաբերյալ իրենց տեսակետը՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն աշխատաշուկա մուտք գործել պատրաստվող ուսանողներին համար։
Վերջին թարմացումը՝ 24.03.2025 20:44