Կարիերա

Միացե՛ք մեր թիմին

Բարի գալուստ Էփրիքոթ Կապիտալ ՓԲԸ-ի կարիերայի հնարավորությունների բաժին: Մենք ներդրումների ոլորտում գործող դինամիկ և նորարար ընկերություն ենք և միշտ փնտրում ենք տաղանդավոր անհատների, ովքեր կիսում են մեր հետաքրքրությունը ֆինանսների և ներդրումների նկատմամբ: Միացե՛ք մեզ՝ միասին ձևավորելու ներդրումների ապագան:

Ինչու՞ Էփրիքոթ Կապիտալ

Մենք ստեղծում ենք աճի, սովորելու և համագործակցության մթնոլորտ: Միանալով մեզ՝ դուք դառնում եք մեր թիմի մի մասը՝ հնարավորություն ունենալով զարգանալ ներդրումների դինամիկ աշխարհում:

Կյանքը Էփրիքոթ Կապիտալում

Էփրիքոթ Կապիտալում մենք պարզապես գործընկերներ չենք. մենք մի միասնական թիմ ենք, որը միտված է անել առավելագույնը ընկերության զարգացման համար: Մեզ մոտ աշխատելով կգտնեք․

  • Թիմային համագործակցություն. մենք ստեղծում ենք համագործակցության միջավայր, որտեղ խրախուսվում է թիմային աշխատանքը:
  • Մասնագիտական զարգացում. մենք խրախուսում ենք Ձեր մասնագիտական աճը՝ շարունակական վերապատրաստման և զարգացման ծրագրերի միջոցով:
  • Սոցիալական պատասխանատվություն. մենք ակտիվորեն մասնակցում ենք բարեգործական նախաձեռնություններին:

 

Ինչպե՞ս դիմել

Էփրիքոթ Կապիտալում աշխատանքի դիմելու համար խնդրում ենք հետևել ստորև քայլերին.

  1. Հետևե՛ք մեր կողմից հրապարակվող թափուր հաստիքների մասին հայտարարություններին | Ուսումնասիրեք մեր կայքում և սոցիալական ցանցերում տեղադրվող հայտարարությունները, ընտրեք այն պաշտոնը, որը համապատասխանում է Ձեր հմտություններին և հետաքրքրություններին:
  2. Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը hr@apricotcapital.am էլ. հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքը, որի համար դիմում եք:
  3. Մասնակցե՛ք հարցազրույցին | Եթե Ձեր որակավորումները համընկնում են հաստիքի հետ, Ձեզ կհրավիրեն հարցազրույցի։

Կոնտակտային տվյալներ

Եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կապված դիմումի գործընթացի հետ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ hr@apricotcapital.am էլ․ հասցեին կամ զանգահարելով  +374 (60) 70-71-11 

Վերջին թարմացումը՝ 20.06.2025 18:43