
Apricot Capital-ը գործարկել է Ֆինանսական գործիքներով առեւտրի ժամանակակից լուծում
Apricot Capital-ի տնօրեն Վաչիկ Գեւորգյանը Banks.am-ի հետ զրուցել է ընկերության կողմից ներդրված Apricot Capital հավելվածի մասին:
Առաջատար հայկական ներդրումային ընկերություն Apricot Capital-ն ուրախ է լինել Doing Digital Forum (DDF) 2025-ի Ներդրումային գործընկերը: Այս տարվա ֆորումը, որը տեղի կունենա ապրիլի 3-ին Երևանում, կկենտրոնանա «Փողի ապագան» թեմայի շուրջ:
«DDF-ն արժեքավոր հարթակ է տարբեր փորձագետներին լսելու և գաղափարներով փոխանակվելու համար։ Apricot Capital-ն ուրախ է լինել ֆորումի ներդրումային գործընկերը դրա ստեղծման օրվանից։ «Փողի ապագան» ակտուալ թեմա է, և կարծում ենք, որ մեզ սպասում են հետաքրքիր քննարկումներ, որոնցում մենք կունենանք մեր ներդրումը՝ բերելով Հայաստանում, Դուբայում և Հոնկոնգում առաջատար ներդրումային ընկերությունների էկոհամակարգի մեր փորձը»,- ասել է Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը:
Այս տարվա ֆորումի «Փողի ապագան» թեման հատկապես ակտուալ է. տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է վերափոխել մեր կյանքը, այդ թվում՝ գործարքների ու ներդրումների կատարման, ինչպես նաև ֆինանսների կառավարման եղանակները: Գիտակցելով այս զարգացումների կարևորությունը՝ Apricot Capital-ն ակտիվորեն մասնակցում է ֆինանսների ոլորտը ձևավորող վերջին միտումների և մարտահրավերների վերաբերյալ քննարկումներին:
Doing Digital Forum 2025-ի մասին ավելին իմանալու համար այցելեք https://doingdigital.am/:
Վերջին թարմացումը՝ 10.03.2025 19:16