Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով, բայց դեռ պատրա՞ստ չեք ներդնել Ձեր գումարը։ Մեր 14-օրյա անվճար դեմո հաշվի միջոցով կարող եք առանց ռիսկի ուսումնասիրել ներդրումների աշխարհը։
Ահա, թե ինչպես է այն աշխատում
- Հեշտ գրանցում | Պարզապես մուտքագրեք Ձեր անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը առանց քարտի կամ այլ տվյալներ տրամադրելու։
- 100,000 դոլար դեմո գումար (ոչ իրական գումար) | Ձեր դեմո հաշվին կլինի 100,000 դոլար ոչ իրական գումար, որը կարող եք օգտագործել ներդրումներ կատարելու փորձ ձեռք բերելու համար։
- Իրական շուկայի փորձ | Գնեք և վաճառեք բաժնետոմսեր և ETF-ներ մեր հավելվածի միջոցով հասանելի շուկաներից։ Հետևեք Ձեր պորտֆելի կատարողականին, շահույթին ու վնասներին, որպեսզի հասկանաք, թե ինչպես են աշխատում տարբեր ներդրումային ռազմավարությունները։
- Ոչ մի պարտավորություն | Ձեր դեմո հաշիվը կփակվի 14 օր հետո։ Դուք ցանկացած պահի կարող եք բացել իրական հաշիվ, բայց դեմո հաշիվ բացելիս իրական բրոքերային հաշիվ բացելու պարտավորություն չկա։
Հիշեք, որ դեմո հաշվի ցանկացած շահույթ կամ կորուստ իրական չէ։
Երբ դուք բացում եք իրական հաշիվ, կարող եք գրել մեր թիմին և անվճար ստանալ դեմո հաշիվ առանց ժամկետի սահմանափակման։ Սա նշանակում է, որ դուք կարող եք շարունակել առանց ռիսկի փորձարկել նոր ռազմավարություններ և ուսումնասիրել տարբեր ներդրումային մոտեցումներ։
Ինչո՞ւ բացել Apricot Capital-ի դեմո հաշիվ
- Առանց ռիսկի ուսուցում | Ստացեք արժեքավոր փորձ և դարձեք ավելի վստահ առանց որևէ ֆինանսական ռիսկի։ Դուք կարող եք նաև ծանոթանալ մեր կայքի Էփրիքոթ Ակադեմիա բաժնի անվճար ուսումնական նյութերին։
- Ուսումնասիրեք մեր հարթակը | Ծանոթացեք մեր հավելվածին և դրա հնարավորություններին։
- Փորձարկեք Ձեր ռազմավարությունները | Փորձեք տարբեր ներդրումային մոտեցումներ և տեսեք, թե որն է Ձեզ համար ամենահարմարը։
Պատրա՞ստ եք Ձեր առաջին քայլը կատարել ներդրումների աշխարհում։ Բացեք անվճար Apricot Capital դեմո հաշիվ այսօր և սկսեք ուսումնասիրել ֆինանսական շուկաների հնարավորությունները։