Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչո՞ւ են մարդիկ ներդրումներ կատարում | Պատճառ 3՝ Կապիտալի հավելաճ
Այսօր կներկայացնենք ներդրումներ կատարելու մեկ այլ տարածված պատճառ՝ կապիտալի հավելաճի հնարավորությունը:
Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնել ոլորտի տերմինները: Շարքը սկսում ենք բազային բառապաշարից և ժամանակի հետ սահուն անցում կկատարենք դեպի ավելի բարդ տերմինաբանության:
Մաս 1․ Ներդրումներ, Ռիսկեր, Դիվերսիֆիկացում-ում ներդրումները համեմատեցինք ծիրանի ծառ տնկելու հետ։ Այժմ եկեք ուսումնասիրենք «սերմերից» (ներդրումային գործիքների տեսակներից) մեկը, որը կարող եք տնկել ձեր ֆինանսական այգում:
Բաժնետոմսեր
Պատկերացրեք, որ ինչ-որ մեկն ունի մեծ այգի, և դուք գնում եք այդ այգու մեկ կամ մի քանի ծառ (բաժնետոմս): Քանի որ դուք այգու միայն մի փոքր մասի սեփականատեր եք, դուք չեք մասնակցում դրա կառավարմանը։ Երբ ցանկանաք, կարող եք վաճառել այս ծառերն ուրիշներին:
Եթե այգին ծաղկում է, դուք կարող եք ստանալ մի զամբյուղ համեղ միրգ (օրինակ՝ շահաբաժիններ) կամ կարող եք վաճառել ձեր ծառերն ավելի թանկ, քան գնել եք: Եթե այգին լավ չխնամեն կամ վատ եղանակի լինի, դուք կստանաք ավելի քիչ կամ ընդհանրապես ոչ մի բերք: Ծառերի գինը նույնպես կիջնի, և եթե ցանկանաք դրանք վաճառել, հնարավոր է, դրանց դիմաց ավելի քիչ գումար առաջարկեն, քան դուք վճարել էիք դրանք գնելիս։
– Պատկերացրեք, որ ընկերության, օրինակ՝ Apple-ի կամ Google-ի*, մի փոքրիկ մասի սեփականատերն եք: Երբ ընկերության գործերը լավ են, նրա բաժնետոմսերի գինը բարձրանում է, ինչը նրա բաժնետերերին կարող է բերել կապիտալի հավելաճ: Եթե ընկերության գործերը այդքան էլ լավ չեն, նրա բաժնետոմսերի գինը կարող է իջնել՝ հանգեցնելով կորուստների:
– Ռիսկ Համարվում է ավելի բարձր ռիսկային, քան պարտատոմսերը և ETF-ները, միևնույն ժամանակ ունի աճի ավելի մեծ ներուժ:
Սա ներդրումային «սերմերի» (գործիքների) ամենատարածված տեսակներից մեկն է: Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Կհանդիպենք 3-րդ մասում, որտեղ կուսումնասիրենք ներդրումային գործիքների այլ տեսակներ։ Եվ հիշեք, որ գիտելիքի մեջ ներդրում կատարելն ամենաարժեքավոր որոշումներից մեկն է, որ կարող եք կայացնել:
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ:
Վերջին թարմացումը՝ 13.03.2024 11:22