Էպիզոդ #3 Ի՞նչ է պետք իմանալ ներդրումներ սկսելիս | զրույց Էփրիքոթ Կապիտալի Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանի հետ
Ներդրումների աշխարհը կարող է բարդ թվալ, հատկապես, երբ նոր ենք սկսում և չունենք հստակ ճանապարհային քարտեզ: Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #3էպիզոդում անդրադառնում ենք այն հիմնական հարցերին, որոնք առաջանում են նոր ներդրողների մոտ:
Այս էպիզոդում հյուրընկալել ենք Էփրիքոթ Կապիտալի Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանին։ Կարինեն կիսվում է իր փորձով և օգնում հասկանալ այն կարևոր կետերը, որոնք պետք է իմանանք ներդրումներ սկսելիս:
Էպիզոդում քննարկված հիմնական հարցերը՝
Ինչի՞ն ուշադրություն դարձնել ներդրումներ կատարելիս։Հասկացեք այն հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնեք Ձեր առաջին ներդրումը կատարելուց առաջ:
Որտեղի՞ց սկսել ներդրումներ կատարել։Վստահ կատարեք առաջին քայլերը դեպի ներդրումային աշխարհ՝ հստակ ճանապարհային քարտեզով:
Ի՞նչ արժույթ է հարկավոր ունենալ ներդրումներ կատարելու համար։Իմացեք, թե ինչ արժույթ է հարկավոր ունենալ՝ կախված Ձեր ներդրումային ընտրությունից:
Ի՞նչ վճարներ կան ներդրումներ կատարելիս։Ծանոթացեք ներդրումների հետ կապված ծախսերին, որպեսզի կայացնեք տեղեկացված որոշումներ:
Որո՞նք ենք ամենատարածված ներդրումային ռազմավարությունները։Իմացեք ավելին ներդրումների տարբեր մոտեցումների մասին և գտեք այն տարբերակը, որը համապատասխանում է Ձեր ռիսկի հանդուրժողականությանը և նպատակներին:
Ինչո՞ւ է կարևոր կատարել դիվերսիֆիկացված ներդրումներ։Իմացեք ռիսկի կառավարման և դիվերսիֆիկացված պորտֆելի ստեղծման կարևորության մասին:
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում զբաղվել Ձեր անձնական ֆինանսներով, այս էպիզոդը Ձեզ արժեքավոր տեղեկատվություն կտա՝ Ձեր ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում, որպեսզի բաց չթողնեք հետագա էպիզոդները:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ
Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Այսօր քննարկում ենք մի հարց, որը հետաքրքրում է ինչպես նոր, այնպես էլ փորձառու ներդրողներին՝ «ո՞ր շուկաներում կարող եմ ներդրումներ կատարել»։ Այս հարցի պատասխանը միշտ չէ, որ միանշանակ է, քանի որ այն մեծապես կախված է մի կարևոր գործոնից՝ Ձեր ընտրած բրոքերից։
Երբևէ Ձեզ հարցրե՞լ եք, թե որտեղ են պահվում Ձեր արժեթղթերը։ Այս հարցի պատասխանն է` պահառուի մոտ։ Եկեք ավելի մանրամասն քննարկենք, թե ով է պահառուն և ինչ դեր է կատարում ներդրումային գործընթացում։