Էպիզոդ #5 Ինչպե՞ս կողմնորոշվել ֆինանսական շուկայի տատանումների ժամանակ | զրույց Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանի հետ
Ներդրումները կարող են բարդ թվալ առաջին հայացքից, սակայն ճիշտ ուղղորդումը կփոխի ամեն բան: Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #5 էպիզոդում քննարկում ենք ներդրումային կարևոր ռազմավարությունները, որոնք կօգնեն կողմնորոշվել շուկայի տատանումների ժամանակ։
Մեր այս թողարկման հյուրը Վաչիկ Գևորգյանն է՝ Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրենը։ Նա կիսվում է արժեքավոր գիտելիքներով շուկայի միտումների, երկարաժամկետ ներդրումային մոտեցումների և անկայուն շուկայում հանգիստ մնալու կարևորության վերաբերյալ։
Էպիզոդում քննարկված հիմնական հարցերը՝
🟠 Որո՞նք են արջի և ցլի շուկաները: Իմացեք արջի և ցլի շուկաների հիմնական տարբերությունները և դրանց ազդեցությունը Ձեր ներդրումների վրա:
🟠 Ինչպե՞ս արձագանքել շուկայի տատանումներին:Բացահայտեք շուկայական անկայունության ժամանակ լավագույն մոտեցումները:
🟠 Որո՞նք են երկարաժամկետ ներդրումային հորիզոնի առավելությունները: Հասկացեք, թե ինչու երկարաժամկետ ներդրումային հորիզոնը կարող է հանգեցնել ավելի հետևողական եկամուտների:
🟠 Ո՞ր ցուցանիշներն են օգնում կանխատեսել շուկայի հնարավոր տատանումները: Բացահայտեք հիմնական միտումները, որոնք կարող են օգնել Ձեզ կանխատեսել շուկայի տատանումները:
Այս հոդվածում կուսումնասիրենք այն մարդկանց օրինակը, ովքեր ունեն խնայողություններ և ցանկանում են կառավարել դրանք, որպեսզի գնաճի պատճառով ժամանակի ընթացքում դրանք չկորցնեն իրենց արժեքը, ինչպես նաև հնարավորություն ունենան աճելու:
Երբ որոշում եք ներդրումներ կատարել ֆինանսական շուկաներում, Ձեզ անհրաժեշտ է միջնորդ՝ բրոքեր, որի միջոցով մուտք կգործեք այդ շուկաներ։ Եկեք պարզենք, թե ով է բրոքերը, ինչու է նա կարևոր, և ինչ դեր է կատարում ներդրումային գործընթացում։
Ի՞նչ է S&P 500-ը և ինչպե՞ս կարելի է դրանում ներդրումներ կատարել: Մեր հավելվածի միջոցով հաճախորդները ներդրումներ են կատարում ETF-ներում, որոնք հետևում են S&P 500-ին