Էպիզոդ #7 Ինչպե՞ս վերլուծել ներդրումային հնարավորությունները | զրույց Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ
Նախորդ թողարկումներում ուսումնասիրեցինք ներդրումային գործիքների հիմնական տեսակները և ժամանակն է անդրադառնալ ներդրումային հնարավորությունների վերլուծության եղանակներին։
Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի յոթերորդ էպիզոդում զրուցել ենք Էփրիքոթ Կապիտալի Հետգործառնական բաժնի ղեկավար Հայկուհի Ավետիսյանի հետ՝ քննարկելով այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են շուկայի կապիտալիզացիան, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS), գրաֆիկները, բաժնետոմսերի տրոհումը և այլն։
Այս թողարկումը լսելով կիմանաք՝
Ո՞ր ցուցանիշներին ուշադրություն դարձնել բաժնետոմս և պարտատոմս գնելիս
Ո՞րտեղից գտնել տեղեկատվություն ներդրումային գործիքները վերլուծելիս
Ի՞նչ են արտացոլում գրաֆիկական գծապատկերները
Ինչու՞ են ԱՄՆ տնտեսական իրադարձությունները կարևոր ներդրողների համար
Անկախ նրանից, թե դուք փորձառու ներդրող եք, թե նոր եք սկսում զբաղվել Ձեր անձնական ֆինանսներով, այս էպիզոդը Ձեզ արժեքավոր տեղեկատվություն կտա՝ Ձեր ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար:
Միացեք զրույցին
Բաժանորդագրվեք Apricot Talks-ին փոդքասթերի Ձեր նախընտրած հարթակում, և հետևեք մեզ սոցիալական ցանցերում:
Ունե՞ք հարց կամ թեմայի առաջարկ
Ուրախ կլինենք լսել Ձեր կարծիքը: Թողեք մեկնաբանություն տեսանյութի տակ կամ գրեք մեզ սոցիալական ցանցերում:
Այսօր քննարկում ենք մի թեմա, որը կարևոր է ցանկացած սկսնակ ներդրողի համար՝ ի՞նչ է պետք հիշել ներդրումներ սկսելիս։ Կան հիմնարար սկզբունքներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի ինքնավստահ որոշումներ կայացնել և հասնել Ձեր ֆինանսական նպատակներին։
Այս հոդվածում կուսումնասիրենք այն մարդկանց օրինակը, ովքեր ունեն խնայողություններ և ցանկանում են կառավարել դրանք, որպեսզի գնաճի պատճառով ժամանակի ընթացքում դրանք չկորցնեն իրենց արժեքը, ինչպես նաև հնարավորություն ունենան աճելու:
Կա տարածված թյուր կարծիք, որ ներդրումներ սկսելու համար անհրաժեշտ է մեծ գումար: Իրականում, դուք կարող եք սկսել կառուցել Ձեր ֆինանսական ապագան փոքր, բայց հետևողական ներդրումներով: Այս գրառման մեջ կքննարկենք, թե ինչպես կարող եք սկսել ներդրումներ կատարել փոքր գումարներով: