fbpx

Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Որո՞նք են Պարտատոմսերի և՞ Բանկային ավանդների հիմնական տարբերությունները

Բանկային ավանդն ու պարտատոմսերը ամենատարածված ընտրությունն են այն մարդկանց շրջանում, ովքեր փնտրում են իրենց փողի գնողունակությունը պահպանելու և լրացուցիչ եկամուտներ ունենալու տարբերակներ։

Սկսնակ ներդրողների մոտ կարող է հարց առաջանալ իսկ ինչո՞վ են միմյանցից տարբերվում Պարտատոմսը և Բանկային ավանդը։ Եկեք հասկանանք։

Պարտատոմսը և բանկային ավանդը համարվում են ֆիքսված եկամտով ֆինանսական գործքիներ։ Երկուսն էլ համեմատաբար ցածր ռիսկային ակտիվներ են, որոնք կարող եք օգտագործել Ձեր ներդրումային պորտֆելը դիվերսիֆիկացնելու համար։ Այս գործքիների հիմնական տարբերություններից կարող ենք առանձնացնել՝

 1. Իրացվելիությունը

  • Բանկային ավանդի դեպքում Ձեր գումարը տրամադրում եք բանկին ֆիքսված ժամկետով։ Օրինակ, եթե ավանդային պայմանագիրը կնքել եք 1 տարի ժամկետով, և 3 ամիս հետո Ձեզ գումար է հարկավոր, Դուք ստիպված կլինեք խզել ավանդային պայմանագիրը և արդյունքում կստանաք միայն ավանդի մայր գումարը (եթե ավանդային պայմանագրով այլ բան նախատեսված չէ)։
  • Իսկ պարտատոմսերը շրջանառվում են երկրորդային շուկայում, և եթե 1 տարի ժամկետայնություն ունեցող պարտատոմսի գումարը Ձեզ 3 ամիս անց անհրաժեշտ լինի, Դուք կարող եք վաճառել պարտատոմսերը և ստանալ Ձեր ներդրած գումարն ու կուտակած արժեկտրոնային եկամուտը (պարտատոմսով նախատեսված “տոկոսները”):

 2. Հարկում

  • Ավանդադրումից ստացված եկամուտը հարկվում է եկամտահարկով:
  • Ֆիզիկական անձանց (անհատների) համար պետական և միջազգային պարտատոմսերը սովորաբար հարկման ենթական չեն ։ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և նվազագույնը 2 տարի ժամկետայնություն ունեցող պարտատոմսերի վաճառքից կամ արժեկտրոններից ստացված եկամուտը ևս չի հարկվում:

 3. Ներդրված ակտիվների արժեքի փոփոխություն և գնային տատանումներ

  • Ավանդի չափը կարող է փոխվել մի դեպքում, երբ տոկոսագումարներն ավելացվում են մայր գումարին։ Ավանդները գնային տատանման չեն ենթարկվում։
  • Պարտատոմսերի գինը շուկայում կարող է տատանվել։ Գործնականում պարտատոմսերի վաճառքի արդյունքում Դուք կարող եք ինչպես ստանալ լրացուցիչ եկամուտներ (եթե շուկայում տվյալ պարտատոմսի գինն ավելի բարձր է այն գնից, որով գնել եք պարտատոմսը), այնպես էլ կրել վնասներ (եթե տվյալ պահին գինն ավելի ցածր է պարտատոմսի գնման գնից)։

Այս տարբերությունն ավելի նկատելի է լինում երկար ժամկետայնություն ունեցող պարտատոմսերի դեպքում  (դյուրացիա)։

Ո՞ր տարբերակը ընտրել

Այս հարցին կարող եք պատասխանել միայն դուք, քանի որ ընտրությունը կախված է Ձեր ֆինանսական նպատակներից և միջոցների կառավարման Ձեր մոտեցումից։

 

Հետաքրքրվա՞ծ եք ձեր պորտֆելում պարտատոմսեր ավելացնելով

Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

 

Վերջին թարմացումը՝ 02.05.2024 17:12