Էփրիքոթ Կապիտալը մասնակցում է World Investment Forum 2023-ին
Ֆորումի հիմնական թեման է ներկայիս գլոբալ ճգնաժամերի հետևանքով առաջացած հիմնական ներդրումային մարտահրավերները։
![]()
Apricot Capital հավելվածում մասնաբաժիններով առևտրի հնարավորություններն ընդլայնվել են։
Այժմ կարող ես մասնաբաժիններով գնել և վաճառել 200-ից ավելի ամերիկյան ընկերությունների բաժնետոմսեր և 40-ից ավելի ETF-ներ՝ ներդրման չափը հարմարեցնելով քո հնարավորություններին և ռազմավարությանը։
Ամբողջ բաժնետոմսը կամ ETF-ը գնելու փոխարեն կարող ես ձեռք բերել դրա միայն մի մասը, օրինակ՝ 0.5, 0.1, կամ նույնիսկ 0․001։
Իսկ թե ինչպես է աշխատում մասնաբաժիններով առևտուրը, ավելի մանրամասն պատմել ենք Apricot Academy-ի հոդվածում։
Ընդլայնել ենք մասնաբաժիններով առևտրի համար հասանելի բաժնետոմսերի ցանկը։ Այժմ Apple-ի, NVIDIA-ի, Microsoft-ի, Amazon-ի, Meta-ի, Tesla-ի և բազմաթիվ այլ ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը հասանելի են մասնաբաժիններով։
Այս հնարավորությունը թույլ է տալիս ներդրում կատարել նախընտրած ընկերություններում՝ առանց ամբողջ բաժնետոմսը գնելու անհրաժեշտության և ավելի ճկուն ձևավորել ներդրումային պորտֆելը։
Մասնաբաժիններով առևտրի համար այժմ հասանելի են նաև 40-ից ավելի ETF-ներ։
ETF-ը (Exchange-Traded Fund) բորսայում շրջանառվող ֆոնդ է, որը կարող է ներառել բազմաթիվ արժեթղթեր կամ հետևել որոշակի ինդեքսի, ոլորտի, շուկայի կամ ակտիվների դասի։
Հասանելի ETF-ների միջոցով, օրինակ, կարող ես ներդրումային հասանելիություն ստանալ՝
Հասանելի են նաև SPY, IVV, VTI, IAU և այլ հայտնի ETF-ներ։
ETF-ների միջոցով հնարավոր է մեկ գործիքով ներդրումային հասանելիություն ստանալ բազմաթիվ ընկերությունների կամ ակտիվների նկատմամբ՝ նպաստելով ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացմանը։
Թարմացրու Apricot Capital հավելվածը, ընտրիր նախընտրած բաժնետոմսը կամ ETF-ը և սկսիր ներդրումներ կատարել քեզ հարմար գումարով։
ԿԱՐԵՎՈՐ Է
Վերջին թարմացումը՝ 08.09.2026 18:01