ԵԿԲ-ն պատմական առավելագույնի է հասցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԵԿԲ-ն հայտարարել է, որ գնաճի դեմ իր 14-ամսյա պայքարի ընթացքում տոկոսադրույքի այս 10-րդ բարձրացումը կլինի վերջինը։
ԱՄՆ-ում սեպտեմբերին գրանցվել է 3.7% գնաճ, այնինչ կանխատեսվում էր գների 3.6% աճ։ Գնաճի՝ կանխատեսվող մակարդակից բարձր ցուցանիշը պայմանավորված է էներգակիրների գների՝ տարեկան կտրվածքով «ավելի համեստ անկմամբ» նախորդ ամսվա համեմատ։ Էներգիակիրների գները նվազել են 0,5%-ով` օգոստոսի 3,6% անկումից հետո, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի գների բարձրացմամբ: Իսկ այլ ոլորտներում գնաճային ճնշումների արդյունքում գները նախորդ ամիսների համեմատ ավելի մեղմ տեմպերով են աճել․ սննդամթերքի ոլորտում գրանցվել է 3,7% գնաճ՝ նախորդ ամսվա 4,3%-ի փոխարեն, նոր մեքենաների դեպքում այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 2,5% և 2,9%, հագուստի ոլորտում՝ 2,3% և 3,1%, բժշկական օգնության ապրանքների գնաճը կազմել է 4.2% նախորդ ամսվա 4,5%-ի փոխարեն, տրանսպորտային ծառայությունների դեպքում՝ 9,1% և 10,3%։ Օգտագործված մեքենաների և բեռնատարների, ինչպես նաև բժշկական օգնության ծառայությունների ծախսերը շարունակել են նվազել։ Հիմնական սպառողական գների ինդեքսը, որը չի ներառում սննդամթերքի և էներգակիրների գները, նվազել է մինչև 4,1%՝ գրանցելով 2021թ․ սեպտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Ամսական կտրվածքով սպառողական գներն աճել են 0,4%-ով՝ օգոստոսի 0,6% աճից հետո, բայց գերազանցելով շուկայի սպասումները (0.3%), իսկ բազային տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 0.3%:
Վերջին թարմացումը՝ 21.11.2023 16:07