ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կտրուկ բարձրացել է մինչև 3․8%
Գործազրկության մակարդակը բարձրացել է մինչև 3.8%՝ հուլիսին գրանցված 3.5%-ից հետո, և գրանցել 2022թ․փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։
Նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի համար դիմող ամերիկացիների թիվը կտրուկ նվազել է՝ գրանցելով այս տարվա փետրվար ամսից ի վեր նվազագույն ցուցանիշը։
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը սեպտեմբերի 2-ին ավարտվող շաբաթվա ընթացքում կտրուկ նվազել է մինչև 216,000։
Reuters գործակալության կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցման արդյունքներով կանխատեսվում էր 234,000 նոր դիմում։
Շարունակական դիմումների թիվը կազմել է 1.67 միլիոն՝ նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 50,000-ով։
![]()
Վերջին թարմացումը՝ 08.09.2023 00:00