![ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է մինչև 3․9%՝ առավելագույնը 2022թ․-ի հունվարից ի վեր](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://apricotcapital.am/wp-content/uploads/2023/11/job_market.webp)
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է մինչև 3․9%՝ առավելագույնը 2022թ․-ի հունվարից ի վեր
Երկրում նոր աշխատատեղերի թիվն ավելացել է 150,000՝ գրանցելով հունիսից ի վեր ամենացածր ցուցանիշը։
ԱՄՆ 30 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի տոկոսադրույքը հասել է վերջին 21 տարիների առավելագույն ցուցանիշին, ինչի արդյունքում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները ևս կտրուկ բարձրացել են՝ էլ ավելի աղավաղելով ԱՄՆ բնակարանային շուկայի հեռանկարը։
Միջինում 30 տարեկան պարտատոմսերի տոկոսադրույքը հասել է 7․09%-ի՝ ամենաբարձր ցուցանիշը 2002 թվականի ապրիլից ի վեր: Դա գրեթե 2 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
15 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքը հասել է 6․46%-ի, ինչը ևս առավելագույնն է 2002թ․-ից ի վեր։
Վերջին թարմացումը՝ 25.09.2023 15:22