Փաուելի ելույթից հետո նվազել են ամերիկյան ինդեքսները
Dow Jones-ը նվազել է 0.68%-ով, S&P 500-ը՝ 0.81%-ով, Nasdaq-ը՝ 0.94%-ով։
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն օգոստոսին երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 187,000-ով, թեպետ համաձայն Dow Jones-ի կողմից տնտեսագետներին ուղղված հարցումների արդյունքների՝ 170,000 նոր աշխատատեղեր էր կանխատեսվում: Այնուամենայնիվ, գործազրկության մակարդակը ևս բարձրացել է մինչև 3.8%՝ հուլիսին գրանցված 3.5%-ից հետո, և գրանցել 2022թ․փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։
Զեկույցի համաձայն աշխատավարձերի աճը օգոստոսին չափավորվել է՝ ենթադրելով, որ աշխատաշուկայի պայմանները թուլանում են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Դաշնային պահուստային համակարգը չի բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքն այս ամիս:
![]()
Վերջին թարմացումը՝ 25.09.2023 15:23