ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԴՊՀ-ն հայտարարել է, որ հաջորդ տարվա ընթացքում պատրաստվում է 0.75 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն հոկտեմբերին երկրում գործազրկության մակարդակը հասել է մինչև 3․9%՝ առավելագույնը 2022թ․-ի հունվարից ի վեր։ Ժամավճարն աճել է ընդամենը 0․2%-ով՝ ամենափոքր աճը 2022թ․ փետրվարից ի վեր։
Երկրում նոր աշխատատեղերի թիվն ավելացել է 150,000-ով՝ գրանցելով հունիսից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Սեպտեմբերին նոր աշխատատեղերի թիվը կազմել էր 297, 000: Այս ցուցանիշը գրեթե 50%-ով ցածր է նախորդ ամսվա նույն ցուցանիշից, ինչպես նաև Dow Jones Newswires -ի և Wall Street Journal-ի կողմից տնտեսագետների շրջանում իրականացված հարցումների արդյունքում կանխատեսվող թվից (170,000):
Աշխատաշուկայի վերաբերյալ զեկույցից անմիջապես հետո բաժնետոմսերի գները բարձրացան, իսկ պարտատոմսերի եկամտաբերությունը նվազեց, ինչը պայմանավորված է շուկայի մասնակիցների այն ենթադրություններով, որ աշխատաշուկայում գրանցված վատ ցուցանիշների արդյունքում Դաշնային պահուստային համակարգը այլևս չի խստացնի դրամավարկային քաղաքականությունը։
Վերջին թարմացումը՝ 06.11.2023 09:00