ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
Վերջին մի քանի օրերի ընթաքում արտարժույթի շուկայում կտրուկ փոփոխություններ են եղել. դոլարի և եվրոյի նկատմամբ դրամը կտրուկ արժեզրկվել է։
ԱՄՆ 30 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի տոկոսադրույքը հասել է վերջին 21 տարիների առավելագույն ցուցանիշին, ինչի արդյունքում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները ևս կտրուկ բարձրացել են՝ էլ ավելի աղավաղելով ԱՄՆ բնակարանային շուկայի հեռանկարը։
Միջինում 30 տարեկան պարտատոմսերի տոկոսադրույքը հասել է 7․09%-ի՝ ամենաբարձր ցուցանիշը 2002 թվականի ապրիլից ի վեր: Դա գրեթե 2 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
15 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքը հասել է 6․46%-ի, ինչը ևս առավելագույնն է 2002թ․-ից ի վեր։

Վերջին թարմացումը՝ 25.09.2023 15:22