ԱՄՆ գործազրկության նպաստի դիմումների թիվը գրանցել է այս տարվա փետրվար ամսից ի վեր նվազագույն ցուցանիշը
Reuters գործակալության կողմից տնտեսագետների շրջանում կատարված հարցման արդյունքներով կանխատեսվում էր 234,000 նոր դիմում։
Չորեքշաբթի օրը S&P 500 ինդեքսը գրանցել է ևս մեկ ռեկորդային ցուցանիշ՝ ընթացիկ տարում արդեն 4-րդ անգամ սահմանելով նոր առավելագույն արժեք։ Ինդեքսի աճը (+0.37%) պայմանավորված է հատկապես Netflix-ի և չիպեր արտադրող խոշոր ընկերությունների բաժնետոմսերի աճով (տարեսկզբից առ այսօր ինդեքսն աճել է արդեն 7.49%-ով)։
Ինդեքսում ներառված Netflix ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերն աճել են գրեթե 12%-ով (տարեսկզբից՝ +13.68%)՝ հասնելով վերջին երկու տարիների առավելագույն մակարդակին, իսկ չիպեր արտադրող խոշոր ASML Holdings ընկերության զեկույցից հետո բարձրացրել են այդ ոլորտի ընկերությունների շուկայական արժեքները։
Microsoft-ն աճել է 1․3%-ով (տարեսկզբից՝ +7.49%), ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը:
Alphabet, Amazon.com and Meta Platforms ընկերություններից յուրաքանչյուրի արժեքն ավելացել է ավելի քան 1%-ով (տարեսկզբից՝ համապատասխանաբար +8.56%, +2.51%, +13.29%)։
Nvidia-ի բաժնետոմսերի գինն աճել է 1%-ով՝ ընկերության շուկայական արժեքը հասցնելով ռեկորդային 1.52 տրիլիոն դոլարի (տարեսկզբից՝ +26.16%):
Standard and Poor’s 500-ը, կամ պարզապես S&P 500-ը, ֆոնդային շուկայի ինդեքս է, որում ներառված են ԱՄՆ ֆոնդային բորսաներում ցուցակված 500 խոշորագույն ընկերությունները։ S&P 500-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կայքի Էփրիքոթ Ակադեմիա բաժնում։
Վերջին թարմացումը՝ 25.01.2024 12:00