fbpx

S&P 500-ը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ Netflix-ի և չիպարտադրողների բաժնետոմսերի աճի արդյունքում

s p500

Չորեքշաբթի օրը S&P 500 ինդեքսը գրանցել է ևս մեկ ռեկորդային ցուցանիշ՝ ընթացիկ տարում արդեն 4-րդ անգամ սահմանելով նոր առավելագույն արժեք։ Ինդեքսի աճը (+0.37%) պայմանավորված է հատկապես Netflix-ի և չիպեր արտադրող խոշոր ընկերությունների բաժնետոմսերի աճով (տարեսկզբից առ այսօր ինդեքսն աճել է արդեն 7.49%-ով)։ 

Ինդեքսում ներառված Netflix ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերն աճել են գրեթե 12%-ով (տարեսկզբից՝ +13.68%)՝ հասնելով վերջին երկու տարիների առավելագույն մակարդակին, իսկ չիպեր արտադրող խոշոր ASML Holdings ընկերության զեկույցից հետո բարձրացրել են այդ ոլորտի ընկերությունների շուկայական արժեքները։

Microsoft-ն աճել է 1․3%-ով (տարեսկզբից՝ +7.49%), ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը:

Alphabet, Amazon.com and Meta Platforms ընկերություններից յուրաքանչյուրի արժեքն ավելացել է ավելի քան 1%-ով (տարեսկզբից՝ համապատասխանաբար +8.56%, +2.51%, +13.29%)։

Nvidia-ի բաժնետոմսերի գինն աճել է 1%-ով՝  ընկերության շուկայական արժեքը հասցնելով ռեկորդային 1.52 տրիլիոն դոլարի (տարեսկզբից՝ +26.16%):

Standard and Poor’s 500-ը, կամ պարզապես S&P 500-ը, ֆոնդային շուկայի ինդեքս է, որում ներառված են ԱՄՆ ֆոնդային բորսաներում ցուցակված 500 խոշորագույն ընկերությունները։  S&P 500-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կայքի Էփրիքոթ Ակադեմիա բաժնում։

Վերջին թարմացումը՝ 25.01.2024 12:00