Գործարար վարվելակերպի և էթիկայի կանոններին մեր հանձնառությունը
Apricot Capital-ում մենք հավատում ենք, որ թիմային աշխատանքը և էթիկական վարքագիծը մեր հաջողության հիմքն են։ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր թիմի անդամ հասկանում և հետևում է մեր գործարար վարվելակերպի և էթիկայի բարձր չափանիշներին։
Մեր հիմնական սկզբունքները
- Հաճախորդի շահերի գերակայություն | Մենք ղեկավարվում ենք հաճախորդի շահերի գերակայության սկզբունքով և ձգտում ենք նրանց տրամադրել գերազանց ծառայություն։
- Արդարություն և ազնվություն | Մեր բոլոր գործողություններում մենք պահպանում ենք արդարության, ազնվության և բարեվարքության սկզբունքները։
- Պրոֆեսիոնալիզմ | Բոլոր աշխատակիցները պահպանում են մասնագիտական արտաքին տեսք, հաղորդակցման ոճ և վարքագիծ՝ և՛ գործընկերների, և՛ հաճախորդների հետ շփվելիս։
- Հավասարություն | Մենք հավասար հարգանքով ենք վերաբերվում բոլոր հաճախորդներին և գործընկերներին՝ անկախ նրանց ծագումից կամ հանգամանքներից։
- Փոխադարձ հարգանք | Աշխատանքի ընթացքում աշխատողներն առաջնորդվում են Հաճախորդների և մյուս աշխատակիցերի նկատմամբ փոխադարձ հարգանքի, ուշադրության և փոխօգնության սկզբունքներով:
- Կոնֆլիկտների լուծում | Կոնֆլիկտների դեպքում մենք դրանց լուծմանը մոտենում ենք զուսպ և հարգանքով՝ առաջնահերթություն տալով կառուցողական լուծումներին։
Էթիկական վարքագծի նկատմամբ մեր հանձնառությունը օգնում է մեզ հաճախորդների հետ կառուցել վստահության վրա հիմնված հարաբերություններ և պահպանել առողջ աշխատանքային միջավայր։
Մեր գործարար վարվելակերպի և էթիկայի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վերջին թարմացումը՝ 05.11.2024 16:25