Միջոցառում | «Փողի հոգեբանությունը» համաշխարհային բեսթսելլերի հայերեն թարգմանության շնորհանդես
Apricot Capital-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նպաստում է Հայաստանում պատասխանատու ներդրումների և անձնական ֆինանսների կառավարման մշակույթի ձևավորմանը։
Այս ջանքերի շրջանակում Apricot Capital-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ մեր մայրենիովլույս կտեսնի Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելլեր«Փողի հոգեբանությունը»։
«Փողի հոգեբանությունը» պարզապես տեսական ֆինանսական գիրք չէ։ Այն մատչելի և պարզ լեզվով, իրական կյանքից վերցված պատմությունների միջոցով բացատրում է ֆինանսների և փողի հետ կապված կարևոր հասկացություններ՝ ընթերցողին տալով գործնական դասեր, որոնք կարող են օգնել կառուցել ավելի ապահով ֆինանսական ապագա։ Այն կհարստացնի ներդրումների ու անձնական ֆինանսերի թեմայով հայալեզու գրականությունը։
Գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով։ Աշխարհում վաճառվել է 8 միլիոն օրինակ։
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 28-ին 14:00-ին Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Հյուրանոցում։ Մուտքն ազատ է։
Միջոցառման մանրամասները
Ամսաթիվը՝ 2025 թվականի մայիսի 28
Ժամը՝ 14:00
Վայրը՝ Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Հյուրանոց, Իտալիայի փող., 1 շենք
Մուտքն ազատ է
Միջոցառման օրակարգը
14:00-14:30 Պանելային քննարկում
14:30-14:35 Տեսանյութ «Փողի հոգեբանությունը» գրքի մասին
14:35-14:50 Ինտերակտիվ զրույց անձնական ֆինանսների կառավարման թեմայով
14:50-15:20 Սուրճի ընդմիջում, ոչ ֆորմալ շփում
Պանելային քննարկման բանախոսներն են
Անուշ Սեդրակյան – թարգմանիչ
Արա Չալաբյան – Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի նախագահ
Արմենուհի Հովակիմյան – Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության (FEAS) գլխավոր քարտուղարի տեղակալ
Վաչիկ Գևորգյան – Apricot Capital-ի Գործադիր տնօրեն
2025 թվականի մարտի 21-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) կազմակերպեց «Հաջողակ կարիերայի բանաձևը» պանելային քննարկումը, որը համախմբեց ոլորտի առաջատար մասնագետներին՝ կարիերայի զարգացման և հաջողության ռազմավարությունների վերաբերյալ իրենց փորձով կիսվելու նպատակով։ Բանախոսների շարքում էր Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, ով մասնակցեց «Աշխատել պետական ոլորտում, թե՞ մասնավոր» թեմայով քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ոլորտների առավելություններին […]
Apricot Capital-ը մասնակցեց 2025 թվականի օգոստոսի 22-ին Երևանում կայացած «Կրիպտոակտիվների Հայկական Համաժողովին», որը կազմակերպել էր Կիլիկիա հայկական բիզնես ակումբը։
Կոնֆերանսի ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով ներկայացվել են էլեկտրոնային առևտրի վրա ազդող իրական խնդիրները, մարտահրավերները և հնարավորությունները: