
Apricot Capital-ը ԿՍՊ ծրագրերն իրականացնում է Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով
Մեր ընկերությունը կարևորում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նախաձեռնությունները և դրանք իրականացնում է Ամարյան բարեգործական հիմնադրամի միջոցով.
«301. Իմաստության երկիր» հիմնադրամը միջոցներ է հավաքում քրաուդֆանդինգի միջոցով 300+1 իմաստունների Հայաստան հրավիրելու և անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Նրանք, իրենց հերթին, պետք է 7 տարի բնակվեն Հայաստանում, գտնեն այստեղ գործընկեր (տանդեմի) և իրագործեն համատեղ նախագծեր իրենց գործունեության ոլորտում:
Էփրիքոթ Կապիտալը նույնպես մասնակցել է ծրագրին՝ 2023 թվականի մայիսից մինչև 2024 մարտն ընկած ժամանակահատվածում ամենամսյա դրամական փոխանցումներ կատարելով հիմնադրամին։
Վերջին թարմացումը՝ 11.08.2025 13:25