Բրոքերային ծառայություններ
Էփրիքոթ Կապիտալում բրոքերային հաշիվ բացելը մեր հաճախորդներին հասանելիություն է տալիս համաշխարհային ֆինանսական շուկաներին, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայում արժեթղթերով ներդրումներին։
Մենք տրամադրում ենք ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար:
Հարմար հավելված, հասանելիություն բաժնետոմսերին և այլ գործիքներին
iOS և Android համակարգերի համար մեր հարմար բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են իրական ժամանակի ռեժիմով ներդրումներ կատարել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում, ETF-ներում, Հայաստանի պետական պարտատոմսերում և այլ ֆինանսական գործիքներում:
Մեր հավելվածը նաև հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմով հետևել ֆոնդային շուկայի գնանշումներին, հետևել ոլորտի նորություններին և արդյունավետորեն կառավարել պորտֆելները:
Ավելի բարդ ներդրումային գործիքներ փնտրող հաճախորդները կարող են մեր հավելվածի միջոցով դիմել մեր բրոքերներին և հետաքրքրվել նման գործիքներում ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:
Հիմնական առավելությունները
- Հաշվի անվճար բացում
- Նվազագույն գումարի պահանջի բացակայություն
- Ցածր միջնորդավճարներ՝ սկսած 1,5 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից
- Հաշվի անվճար տարեկան սպասարկում
- Հարմար փոխարժեքով արտարժույթի անկանխիկ փոխանակում
Միջնորդավճարների այլ արժույթով արտահայտված լինելու դեպքում գանձումը կատարվում է Ընկերության հետ համագործակցող առևտրային բանկերի կողմից առաջարկվող այն փոխարժեքով, որն առավել բարենպաստ է հաճախորդի համար։
Ընդամենը մի քանի օրինակ, թե ինչու են ներդրողները ընտրում Էփրիքոթ Կապիտալը:
Հաշվի համալրում
Բրոքերային հաշվի համալրումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով՝ նշելով Էփրիքոթ Կապիտալում ձեր բրոքերային հաշվի համարը։ Հաշվի համալրման համար հասանելի բանկերի և արժույթների ցանկն ու տվյալները կարող եք գնել այստեղ։
Ո՞վ կարող է բացել բրոքերային հաշիվ
Հայ և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողները:
Հաշվի բացումը կարող է իրականացվել առցանց կամ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ այցելելով մեր գրասենյակ:
Գործարքներն իրկանացվում են կարգավովող և չկարգավորվող շուկաներում։
Ունե՞ք հարց մեր բրոքերային ծառայությունների վերաբերյալ
Դիմեք մեզ կայքի չաթբոտի միջոցով կամ գրելով info@apricotcapital.am ին կամ +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով:
Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ 9:00-18:00:
Մեր ծառայությունների սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ստորև (սակագների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ):
- Գործող սակագներ (ուժի մեջ են 28․08․2024)
- Աղյուսակ 1։ Մարժային գործարքների տոկոսադրույքներ (ուժի մեջ են 17.07.2024-ից)
- Աղյուսակ 2։ CFD-ներով գործարքների օվերնայթ տոկոսադրույք (ուժի մեջ է 17.07.2024-ից)
- Աղյուսակ 3։ Սկզբնական և Նվազագույն Մարժայի դրույքաչափերը CFD-ներով գործարքների համար (ուժի մեջ են 17․07․2024-ից)
- Աղյուսակ 4։ 25% Սկզբնական և 20% Նվազագույն Մարժա պահանջող բաժնետոմսերի ցանկ (ուժի մեջ են 17․07․2024-ից)
- Աղյուսակ 5: Արժեթղթերով բաց դիրքերի օվերնայթ տոկոսադրույքներ (ուժի մեջ են 17․07․2024-ից)
- Աղյուսակ 6: Ֆյուչերսներով գործարքների սակագները (ուժի մեջ են17․07․2024-ից)
- Արժույթներ (գործում են 03․01․2024թ․-ից)
Վերջին թարմացումը՝ 25.11.2024 13:45