Բրոքերային ծառայություններ

ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն տեղական և արտասահմանյան միջնորդ բրոքերների և բորսաների միջոցով ապահովում է հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին, ինչպես նաև արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում Հայաստանի ֆոնդային բորսայում։

Apricot Capital բջջային հավելվածի միջոցով մեր յուրաքանչյուր հաճախորդ կարող է անմիջապես բջջային հեռախոսով իրական ժամանակի ռեժիմում ներդրումներ իրականացնել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում և այլ ֆինանսական գործիքներում, հետևել դրանց բորսայական գնանշումներին և արդյունավետորեն կառավարել սեփական արժեթղթերի պորտֆելը:

Մենք մեր հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել և անմիջականորեն մասնակցել իրենց կապիտալի կառավարմանը:

Բրոքերային ծառայությունները մատուցվում են հայ և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողներին։

 

Բրոքերային ծառայությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով կամ այցելել Վազգեն Սարգսյան 10 հասցեում գտնվող ընկերության գրասենյակ։ Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 – 18։00:

Ստորև կարող եք ծանոթանալ սակագներին՝

Վերջին թարմացումը՝ 25.09.2023 13:51