Խորհրդատվություն
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն խորհրդատվական ծառայությունների ամբողջական փաթեթ է առաջարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Մեր բարձրորակ խորհրդատվական ծառայությունները ներառում են.
- Մեր հաճախորդներին ֆինանսական գործիքներում ներդրումների պլանավորման, ներդրումային փաթեթի կառուցման և բալանսավորման յուրաքանչյուր փուլում աջակցության ցուցաբերում ։
- Ընկերությունների կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության, վերակազմակերպման հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում։
- Ընկերություններին բաժնային կամ պարտքային արժեթղթերի թողարկման միջոցով կապիտալի ներգրավման հետ կապված խորհրդատվության տրամադրում։
- Հետազոտությունների պատրաստում, խորը ֆինանսական վերլուծության իրականացում և արժեթղթերով գործարքների հետ կապված ընդհանուր ներդրումային առաջարկությունների տրամադրում:
Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով կամ այցելել ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում գտնվող ընկերության գրասենյակ։ Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 – 18։00:
Ստորև կարող եք ծանոթանալ սակագներին՝
Վերջին թարմացումը՝ 06.09.2024 17:30