Ակտիվների կառավարում
Ներկայիս բարդ շուկայական պայմաններում նույնիսկ ամենափորձառու ներդրողների առջև դրված է իրենց ներդրումներին հետևելու և շուկայի փոփոխվող պայմաններին արագ արձագանքնելու խնդիրը։
Մեր մասնագետները անընդհատ փոփոխվող միջավայրում արագ կողմնորոշվելու հարցում պատրաստակամ են աջակցել այն ներդրողներին, ովքեր ցանկանում են ազատվել ակտիվների նկատմամբ անընդհատ վերահսկողությունից։
ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ-ն իր հաճախորդներին առաջարկում է տարբեր ռազմավարություններ անհատական ներդրումների կառավարման համար՝ հաշվի առնելով հաճախորդների անհատական կարիքները։
Արժեթղթերի փաթեթի կառավարումն իրականացվում է Ներդրումային հայտարարագրում սահմանված ներդրումային սահմանափակումների հիման վրա: Ակտիվների կառավարման ծառայությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով կամ այցելել մեր գրասենյակ։ Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 – 18։00:
Արժեթղթերի փաթեթի կառավարման կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ստորև կարող եք ծանոթանալ սակագներին (սակագների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ)՝
- Գործարար հարաբերություն հաստատելու նպատակով ֆիզիկական անձ հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկ
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի հետ գործարար հարաբերություն հաստատելու համար ֆիզիկական անձ հանդիսացող Հաճախորդը կամ վերջինիս լիազորված անձը պետք է «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ ռեզիդենտների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ոչ ռեզիդենտների դեպքում՝ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող փաստաթուղթ (սույն կետի իմաստով վարորդական վկայականը չի հանդիսանում անձը հաստատող փաստաթուղթ),
2. Այլ երկրի քաղաքացիություն ունենալու դեպքում նաև այլ երկրի անձը հաստատող փաստաթուղթ,
3. Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ գրանցման համարը և ՀՎՀՀ-ն կամ համարժեք այլ համարները ներառող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
4. Հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի (սոցիալական քարտ) կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու դեպքում՝ դրա բացակայությունը հավաստող տեղեկանքի պատճեն,
5. Ոչ ռեզիդենտների դեպքում՝ անձին միանշանակ նույնականացնող այլ համարժեք համարանիշ (առկայության դեպքում),
6. Բնակության վայրը հաստատող փաստաթուղթ (կոմունալ կամ այլ ծառայության վճարման հաշիվ, բանկային հաշվից տեղեկանք, քաղվածք կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որում ներառված տեղեկատվությունը կփաստի, որ հաճախորդը բնակվում է նշված հասցեում),
7. Օտարերկրյա անձանց դեպքում՝ Հայտարարություն կենսական շահերի կենտրոնի մասին։ «Կենսական շահերի կենտրոնի վերաբերյալ հայտարարություն»-ը Գործարար հարաբերության ընթացքում լրացվում է նաև այն դեպքում, երբ փոխվում է սկզբնական հայտարարությամբ ներկայացված կենսական շահերի կենտրոնը,
8. Լիազորված անձի դեպքում՝ լիազորությունները հավաստող փաստաթուղթ և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ,
9. Ընկերության կողմից ներկայացված սույն փաստաթղթերի պատշաճ լրացված տարբերակները
• Հարցաթերթիկ Հաճախորդին ճանաչելու և նույնականացնելու վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում),
• W-9 կամ W-8BEN (կախված KYC-ի արդյունքներից),
• Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ԱՄՆ հարկային մարմնին (IRS) տրամադրման թույլտվության վերաբերյալ հայտարարություն (անհրաժեշտության դեպքում),
10. Ընկերության Ներքին դիտարկումների մարմնի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության)։ - Գործարար հարաբերություն հաստատելու նպատակով իրավաբանական անձ հաճախորդից պահանջվող փաստաթղթերի ցանկ
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի հետ գործարար հարաբերություն հաստատելու համար իրավաբանական անձ հանդիսացող Հաճախորդը կամ վերջինիս լիազորված անձը պետք է «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1. Հիմնադիր փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը, այդ թվում նաև ՀՎՀՀ-ն կամ համարժեք այլ համարը ներառող փաստաթղթի պատճենը,
2. Առանց լիազորագրի հաճախորդի անունից հանդես գալու իրավասություն ունեցող ֆիզիկական անձանց ցանկը, նրանց նշանակումը հավաստող փաստաթղթերի պատճենները, անձը հաստատող փաստաթղթերը, բնակության վայրը հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ-ն,
3. Հաճախորդի անունից լիազորագրի հիման վրա գործող լիազորված ֆիզիկական անձանց ցանկը, նրանց լիազորությունները հավաստող փաստաթղթերի բնօրինակները, լիազորված անձանց անձը հաստատող փաստաթղթերը, բնակության վայրը հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ-ն,
4. Սույն փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող երեք ամսվա վաղեմության ժամկետով իրավասու մարմնի կողմից տրամադրված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը,
5. Հայտարարություն իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ,
6. Իրական շահառու(ներ)ի անձը հաստատող փաստաթղթ(եր)ը, բնակության վայրը հաստատող փաստաթղթ(եր)ը և ՀԾՀ-ն(երը),
7. Իրավաբանական անձ բաժնետերերի դեպքում նաև տվյալ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում 10% և ավելի մասնակցություն ունեցող անձանց ցանկը՝ տրամադրված իրավասու մարմնի կողմից, ինչպես նաև այդ անձանց (իրական շահառուների) անձը հաստատող փաստաթղթերը, բնակության վայրը հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ-ները,
8. Օտարերկրյա անձանց դեպքում՝ Հայտարարություն կենսական շահերի կենտրոնի մասին։ «Կենսական շահերի կենտրոնի վերաբերյալ հայտարարություն»-ը Գործարար հարաբերության ընթացքում լրացվում է նաև այն դեպքում, երբ փոխվում է սկզբնական հայտարարությամբ ներկայացված կենսական շահերի կենտրոնը,
9. Ընկերության կողմից ներկայացված սույն փաստաթղթերի պատշաճ լրացված տարբերակները
• Հարցաթերթիկ Հաճախորդին ճանաչելու և նույնականացնելու վերաբերյալ (իրավաբանական անձանց դեպքում),
• W-9 կամ W-8BEN-E (կախված KYC-ի արդյունքներից),
• Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ԱՄՆ հարկային մարմնին (IRS) տրամադրման թույլտվության վերաբերյալ հայտարարություն (անհրաժեշտության դեպքում),
• Իրավաբանական անձի անունից գործարքների կատարման նպատակով պատվեր ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց ցանկը, ինչպես նաև վերջիններիս անձը հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ-ները,
10. Վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվություն,
11. Լիցենզիա(ներ) (առկայության դեպքում),
12. Ընկերության Ներքին դիտարկումների մարմնի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության)։ - «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունք և FATCA
ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն հետևում է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքված «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ»-ի պահանջներին (Foreign Account Tax Compliance Act (FATCA)), որը կոչված է կանխելու ԱՄՆ հարկատուների կողմից ԱՄՆ-ից դուրս ստացվող շահույթի նկատմամբ կիրառվող հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:
ՕՀՀՀԱ պահանջների համաձայն ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն պարտավոր է պարզել՝ արդյոք հաճախորդը համարվում է ԱՄՆ հարկային ռեզիդենտ և պարտավոր է ԱՄՆ Հարկային ծառայությանը (IRS) տրամադրել ԱՄՆ հարկատուների կողմից բացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ ՕՀՀՀԱ-ով սահմանված տեղեկատվությունը: Այս նպատակով ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն պարտավոր է Հաճախորդից պահանջել և հավաքագրել հաճախորդի հարկային ռեզիդենտության կարգավիճակը հավաստող տեղեկատվություն և փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել նաև FATCA-ի համապատասխան ձևերի ներկայացում, ընդ որում այս պահանջները վերաբերում են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձ հաճախորդներին։«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի, դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի » կանոնակարգի շրջանակներում հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ի Ներքին դիտարկումների մարմինը հաճախորդից պարտավոր է պահանջել դրանցով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում իրավունք ունի պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր։ Փողերի լվացման եվ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգի պահանջների համաձայն ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն կատարում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակում հավաքագրված տեղեկությունների (բացառությամբ հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների) թարմացում՝ անհրաժեշտ պարբերականությամբ։
- Տվյալ ծառայության հետ կապված ռիսկի վերաբերյալ
Արժեթղթերում ցանկացած ներդրում իր բնույթով հանդիսանում է ռիսկային: Արժեթղթերի շուկայում գործարքները կարող են տանել ֆինանսական կորուստների։ Ռիսկերի գնահատման, առևտրային ռազմավարության ընտրության, ֆինանսական ռեսուրսների օգտագործման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Հաճախորդը (Ռիսկերի հայտարարագրին կարող եք ծանոթանալ այստեղ)։
- Պայմանագրերի ժամկետների մասին և կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգի մասին
Պայմանագրերը կարող են կնքվել առավելագույնը հինգ տարի ժամկետով, յուրաքանչյուր կողմ կարող է լուծել պայմանագիրը մյուս կողմին 10 օր առաջ այդ մասին ծանուցելով։
Պայմանագիրը լուծելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ընկերությունը պարտավոր է Հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել Հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները, բացառությամբ այն միջոցների, որոնք Ընկերության` երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերի ուժով ենթակա են վերադարձման ավելի ուշ ժամկետի ընթացքում. ընդ որում, նշված միջոցները վերադարձվում են Հաճախորդին Ընկերության կողմից դրանք երրորդ անձանցից ստանալուն զուգընթաց, դրանց ստացումից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
- Սակագներ
- Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրում
Ընկերության կանոնակարգերով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների տեղեկանքների և քաղվածքների տրամադրումը իրականացվում է անվճար։
Ստանդարտ հաշվետվությունները տրամադրվում են յուրաքանչյուր պատվերի կատարումից հետո ՝ մինչև հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, իսկ ամսական հաշվետվությունները տրամադրվում են մինչև հաջորդող ամսվա 15-ը։
Ոչ ստանդարտ հաշվետվությունների, տեղեկանքների և քաղվածքների տրամադրման համար գործում են հետևյալ սակագները․
– ՀՀ ռեզիդենտների դեպքում 20,000 ՀՀ դրամ
– ՀՀ ոչ ռեզիդենտների դեպքում 50 USD կամ համարժեք այլ արտարժույթ ( տրամադրման օրվան նախորդող 30 օրացույցային օրվա ընթացքում հաճախորդի հաշվով արժեթղթերի առքուվաճառքի գործարք իրականացված լինելու դեպքում տրամադրվում է մեկ անվճար քաղվածք, հաշվետվություն կամ տեղեկանք։) - Գործարքների իրականացման վայրերի մասին
Գործարքներն իրկանացվում են կարգավովող և չկարգավորվող շուկաներում։
- Շահերի բախման կանխարգելմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ
Ընկերությունում Հաճախորդի շահերի գերակայությունն ապահովելու և հնարավոր շահերի բախումը բացառելու, կանխարգելելու նպատակով Ընկերությունը առաջնորդվում է Շահերի բախման բացառման ու կանխարգելման Կանոնակարգով (Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ)։
Վերջին թարմացումը՝ 25.11.2024 13:52