fbpx

Բրոքերային ծառայություններ

Էփրիքոթ Կապիտալում բրոքերային հաշիվ բացելը մեր հաճախորդներին հասանելիություն է տալիս համաշխարհային ֆինանսական շուկաներին, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայում արժեթղթերով ներդրումներին։

Մենք տրամադրում ենք ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար:

Հարմար հավելված, հասանելիություն բաժնետոմսերին և այլ գործիքներին

iOS և Android համակարգերի համար մեր հարմար բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են իրական ժամանակի ռեժիմով ներդրումներ կատարել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում, ETF-ներում, Հայաստանի պետական պարտատոմսերում և այլ ֆինանսական գործիքներում:

Մեր հավելվածը նաև հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմով հետևել ֆոնդային շուկայի գնանշումներին, հետևել ոլորտի նորություններին և արդյունավետորեն կառավարել պորտֆելները:

Ավելի բարդ ներդրումային գործիքներ փնտրող հաճախորդները կարող են մեր հավելվածի միջոցով դիմել մեր բրոքերներին և հետաքրքրվել նման գործիքներում ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:

Հիմնական առավելությունները

  •       Հաշվի անվճար բացում
  •       Նվազագույն գումարի պահանջի բացակայություն
  •       Ցածր միջնորդավճարներ՝ սկսած 1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից
  •       Հաշվի անվճար տարեկան սպասարկում
  •       Հարմար փոխարժեքով արտարժույթի անկանխիկ փոխանակում

Ընդամենը մի քանի օրինակ, թե ինչու են ներդրողները ընտրում Էփրիքոթ Կապիտալը:

Հաշվի համալրում

Բրոքերային հաշվի համալրումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով՝ նշելով Էփրիքոթ Կապիտալում ձեր բրոքերային հաշվի համարը։ Հաշվի համալրման համար հասանելի բանկերի և արժույթների ցանկն ու տվյալները կարող եք գնել այստեղ։

Ո՞վ կարող է բացել բրոքերային հաշիվ

Հայ և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողները:

Հաշիվի բացումը կարող է իրականացվել առցանց կամ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ այցելելով մեր գրասենյակ:

Ունե՞ք հարց մեր բրոքերային ծառայությունների վերաբերյալ

Դիմեք մեզ կայքի չաթբոտի միջոցով կամ գրելով info@apricotcapital.am ին կամ +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով:

Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ 9:00-18:00:

 

Մեր ծառայությունների սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ստորև:

Վերջին թարմացումը՝ 12.04.2024 11:08