Խորհրդատվություն
Ու՞մ համար է այս ծառայությունը
Apricot Capital-ի խորհրդատվական ծառայություններն այն մարդկանց կամ կազմակերպությունների համար են, ովքեր ունեն ֆինանսական շուկաների և արժեթղթերի հարցերով փորձառու մասնագետների կողմից տրվող մասնագիտական խորհրդատվության կարիք։
Ի՞նչ է իրենից ներկայացնում խորհրդատվական ծառայությունը
Apricot Capital-ն առաջարկում է խորհրդատվական ծառայությունների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։
Մեր բարձրորակ խորհրդատվական ծառայությունները ներառում են.
- Աջակցություն մեր հաճախորդներին ֆինանսական գործիքներում ներդրումների պլանավորման, ներդրումային փաթեթի կառուցման և բալանսավորման յուրաքանչյուր փուլում։
- Խորհրդատվություն ընկերությունների կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության, վերակազմակերպման հետ կապված հարցերի վերաբերյալ։
- Խորհրդատվություն ընկերություններին բաժնային կամ պարտքային արժեթղթերի թողարկման միջոցով կապիտալի ներգրավման հարցերով։
- Հետազոտությունների պատրաստում, խորը ֆինանսական վերլուծության իրականացում և արժեթղթերով գործարքների հետ կապված ընդհանուր ներդրումային առաջարկությունների տրամադրում:
Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով կամ այցելել մեր գրասենյակ։ Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 – 18։00:
Ստորև կարող եք ծանոթանալ սակագներին, իսկ սակագների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վերջին թարմացումը՝ 28.08.2025 12:19