Բրոքերային ծառայություններ
Ու՞մ համար է այս ծառայությունը
Apricot Capital-ի բրոքերային ծառայությունն այն մարդկանց կամ կազմակերպությունների համար է, ովքեր ֆինանսական գործիքների միջոցով ցանկանում են աճեցնել իրենց փողը՝ դրա գնողունակությունը պահպանելու, ֆինանսական նպատակներին հասնելու կամ կապիտալ կուտակելու համար։ Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր, սակայն ունեն բարձր եկամտաբերության ներուժ։
Ի՞նչ է տալիս բրոքերային հաշիվը
Apricot Capital-ում բրոքերային հաշիվ բացելով դուք կկարողանակ մրցակցային միջնորդավճարներով ներդրումներ կատարել 40-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաներում, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայում։
Մեր ներդրումային հարթակը հարմար է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար:
Հարմար հավելված․ հասանելիություն բաժնետոմսերին, ETF-ներին և այլ գործիքներին
iOS և Android համակարգերի համար գործող մեր հարմար բջջային հավելվածի միջոցով կարող եք իրական ժամանակի ռեժիմով ներդրումներ կատարել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում, ETF-ներում, Հայաստանի պետական պարտատոմսերում և այլ ֆինանսական գործիքներում:
Մեր հավելվածը հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմով հետևել ֆոնդային շուկաների գնանշումներին, հետևել ոլորտի նորություններին և արդյունավետորեն կառավարել պորտֆելները:
Հետաքրքրվա՞ծ եք ֆյուչերսներով, օպցիոններով և այլ ավելի բարդ ներդրումային գործիքներով։ Մեր հավելվածի միջոցով դիմեք մեր բրոքերներին, և նրանք կհուշեն Ձեզ հետաքրքրող արժեթուղթը գնելու հնարավորության մասին։
Apricot Capital-ի միջոցով ներդրումներ կատարելու hիմնական առավելություններից են
- Հաշվի անվճար բացում
- Նվազագույն գումարի պահանջի բացակայություն
- Ցածր միջնորդավճարներ՝ սկսած 1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից
- Հաշվի անվճար տարեկան սպասարկում
- Հարմար փոխարժեքով արտարժույթի անկանխիկ փոխանակում
- Անվճար կրթական նյութեր սկսնակ ներդրողների համար
Հաշվի համալրում
Apricot Capital-ում Ձեր բրոքերային հաշվը կարող եք հեշտությամբ համալրել բանկային փոխանցման միջոցով՝ նշելով Apricot Capital-ում Ձեր բրոքերային հաշվի համարը։ Հաշվի համալրման համար հասանելի բանկերի և արժույթների ցանկն ու տվյալները կարող եք գտնել այստեղ։
Միջոցների ելքագրում
Բրոքերային հաշվից Ձեր միջոցների ելքագրումը նույնպես հեշտությամբ կարող եք իրականացնել բանկային փոխանցման միջոցով՝ հավելվածով նամակ գրելով մեր բրոքերներին և նշելով, թե Ձեր հաշվին եղած դրամային միջոցներից որքա՞նն եք ցանկանում ելքագրել և ո՞ր բանկային հաշվին։ Բանկային հաշիվը, որին ելքագրվում են միջոցները, պետք է լինի Ձեր անունով։
Ո՞վ կարող է բացել բրոքերային հաշիվ Apricot Capital-ում
Apricot Capital-ում բրոքերային հաշիվ կարող են բացել Հայ և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողները:
Հաշվի բացումը կարող է իրականացվել առցանց կամ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ այցելելով մեր գրասենյակ:
Գործարքներն իրականացվում են կարգավորվող և չկարգավորվող շուկաներում։
Ունե՞ք հարց մեր բրոքերային ծառայությունների վերաբերյալ
Դիմեք մեզ կայքի չաթբոտի միջոցով կամ գրելով info@apricotcapital.am-ին կամ +374 (60) 70-71-11 հեռախոսահամարով:
Մեր աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ 9:00-18:00:
Մեր ծառայությունների սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ստորև, իսկ սակագների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին թարմացումը՝ 28.08.2025 12:38