Կայացավ Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի միջազգային ConFEAS2023 համաժողովը
Կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը։ Համաժողովի կազմակերպիչը Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միությունն էր։ Համաժողովին մասնակցել է 30 երկրից շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 40 խոսնակ ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից: ConFEAS միջազգային հեղինակավոր համաժողովը Երևանում անցկացվել է նոր ձևաչափով և անդրադարձել ոլորտի վերջին զարգացումներին, մարտահրավերներին ու ժամանակակից կապիտալի շուկայի հնարավորություններին:
Apricot Capital-ը համաժողովի գլխավոր ներդրումային գործընկերն էր։ Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը և «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի հիմնադիր Վարդան Ամարյանը:
Համաժողովի գլխավոր ներդրումային գործընկեր «Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն, անդրադառնալով Հայաստանում իրենց գործունեությանը որպես ներդրումային և ֆինթեք ընկերություն, նշել է մի քանի մարտահրավերներ, որոնք փորձում են հաղթահարել էկոհամակարգի այլ դերակատարների ու կարգավորող մարմնի համատեղ ջանքերով: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ջանքերն՝ ուղղված ծրագրային նոր լուծումների ներդրմանը: Բացի այդ՝ որպես ընկերություն կարևորում ենք աշխատուժի զարգացումը՝ վերապատրաստման ծրագրերի միջոցով, և կարգավորող մարմնի հետ համագործակցում տեխնոլոգիական արագ զարգացումներին համահունչ քաղաքականության մշակման ուղղությամբ»,-ասել է Վաչիկ Գևորգյանը: Համաժողովի ընթացքում շեշտադրվել է էկոհամակարգի զարգացման գործում համատեղ ջանքերի ներդրումը, լավագույն փորձի փոխանակումն ու տարբեր դերակատարների կարողությունների զարգացումը:
Հայաստանյան Apricot Capital լիցենզավորված ներդրումային ընկերությունն իր նոր բջջային հավելվածով այսուհետ հասանելի է դարձնում ներդրումներն ու մարժային առեւտուրը` նպաստելով հաճախորդների ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը։
2025 թ-ի հունիսի 19-ից Apricot Capital-ի մոբայլ հավելվածով ներդրումներ կատարելիս կգործեն նոր, ավելի մատչելի սակագներ։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Apricot Capital-ի հավելվածով Ամերիկյան շուկայից արժեթղթեր գնելիս նվազագույն միջնորդավճարը կլինի $1, իսկ հավելվածով հասանելի Եվրոպական շուկաների դեպքում՝ կգործի €1 միջնորդավճար։
Apricot Capital-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ մեր մայրենիով լույս տեսավ Մորգան Հաուզելի համաշխարհային բեսթսելլեր «Փողի հոգեբանությունը»։ «Փողի հոգեբանությունը» ընթերցողին տալիս է գործնական դասեր, որոնք կարող են օգնել կառուցել ավելի ապահով ֆինանսական ապագա։ Այն կհարստացնի ներդրումների ու անձնական ֆինանսերի թեմայով հայալեզու գրականությունը։ Գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով։ Աշխարհում վաճառվել է 8 միլիոն օրինակ։ […]