Apricot Capital-ի նախաձեռնությամբ լույս տեսավ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» բեսթսելլերի հայերեն թարգմանությունը
Apricot Capital-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Newmag հրատարակչության հետ համագործակցությամբ մերմայրենիովլույստեսավՄորգանՀաուզելի համաշխարհային բեսթսելլեր«Փողիհոգեբանությունը»։
«Փողի հոգեբանությունը» ընթերցողին տալիս է գործնական դասեր, որոնք կարող են օգնել կառուցել ավելի ապահով ֆինանսական ապագա։ Այն կհարստացնի ներդրումների ու անձնական ֆինանսերի թեմայով հայալեզու գրականությունը։
Գիրքը թարգմանվելէտասնյակլեզուներով։ Աշխարհում վաճառվել է 8 միլիոն օրինակ։
«Անձնական ֆինանսների ու ներդրումների կառավարման գործում հաջողելու համար մենք նախ պետք է զարգացնենք ճիշտ մտածելակերպ և փողի նկատմամբ ճիշտ վերաբերմունք։ Այդ պատճառով է, որ Apricot Capital-ը մեծ ջանքեր է գործադրում կրթական ծրագրերի միջոցով Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթ ձևավորելու ուղղությամբ, և Newmag-ի հետ համագործակցությամբ Մորգան Հաուսելի միջազգային բեսթսելլեր «Փողի հոգեբանությունը» հայերենով հասանելի դարձնելն այդ ջանքերի շրջանակում է։ Հաուսելի գիքը տեսական ֆինանսական գիրք չէ. այն մատչելի, պարզ լեզվով և իրական կյանքից պատմությունների միջոցով բացատրում է ֆինանսների և փողի հետ կապված կարևոր հասկացություններ, ինչպիսիք են բարդ տոկոսը, խնայելու սովորությունները և հարստության կուտակումը։ Սա երկարաժամկետ ներդրում է Apricot Capital-ի համար, և մենք վստահ ենք, որ այն դրական ազդեցություն կունենա ընթերցողների վրա՝ դրդելով վերջիններիս մտածել, թե ինչպե՞ս են նրանք կառավարում, խնայում և աճեցնում իրենց փողը, և, ինչու ոչ, նաև մոտիվացնել նրանց բացահայտել ներդրումների աշխարհը Apricot Capital-ի հետ», նշել է Apricot Capital-ի Գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։
Գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ 2025թ.-ի մայիսի 28-ին։ Միջոցառման շրջանակում կայացավ նաև ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ անձնական ֆինանսների և գրքի շուրջ պանելային քննարկում։ Շնորհանդեսի մասին ռեպորտաժին կարող եք ծանոթնալ ստորև՝
Apricot Capital ներդրումային ընկերությունը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի կրթական և մասնագիտական զարգացման նախաձեռնություններում։ Ընկերության գլխավոր տնօրեն Վաչիկ Գևորգյանը որպես ժյուրիի անդամ մասնակցել է CaseKey 2025 ուսանողական մրցույթի եզրափակչի դիվիզիոնալ փուլին։
Նախագծի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել և հրատարակվել աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» հիմնարար ուսումնական աշխատությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամի կողմից, նպատակ ունի հայ երաժիշտներին և մանկավարժներին ապահովել համաշխարհային մակարդակի մասնագիտական գրականությամբ:
Apricot Capital հավելվածը թարմացվել է նոր հնարավորություններով, որոնք ներդրումները դարձնում են ավելի ճկուն, հարմար և հասանելի։ Թարմացումները ներառում են բաժնետոմսերի մասնակի առք և վաճառք, հայտերի նոր տեսակներ և մի շարք այլ ֆունկցիոնալ բարելավումներ։ Նոր հնարավորություններից օգտվելու համար հարկավոր է թարմացնել հավելվածը։ Ավելի մանրամասն յուրաքանչյուրի մասին․ Բաժնետոմսի մասնաբաժնի առք կամ վաճառք Apricot Capital հավելվածում Այժմ կարող […]